19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Տեղումները կդադարեն.ի՞նչ եղանակ է սպասվում

«Հանրապետությունում այսօր մինչեւ օրվա վերջ կդադարեն տեղումները»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն՝ նշելով, որ այս պահի դրությամբ միջին ամսական ջերմաստիճանը նորմայի սահմանում է` բացասական շեղումով: «Այս ամսում տեղումների քանակը գրանցվել է նորմայից պակաս, այս ընթացքում ամենաարտառոց բանը երեկ Ագարակում տեղացած ձյունն է, քանի որ նույնիսկ ձմռանը […]

«Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 26-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին: Հյուրը հետաքրքրված էր քաղաքական առաջիկա զարգացումներով, մասնավորապես մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններով, նոր ձեւավորված կառավարության գործունեությամբ եւ առաջիկա քայլերով: Էդուարդ Շարմազանովը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո ստեղծված իրավիճակը? նշելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարեւոր իրադարձություն […]

«Եթե կառավարությունը փոշմանում է, պրոբլեմը ԲՀԿ-ի մեջ չէ»

Ազգային ժողովը հերթական նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց եզդի ազգի ցեղասպանության մասին: Նա նշեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արդեն իսկ դրական եզրակացություն է տվել «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները դատապարտելու վերաբերյալ» հայտարարությանը: «Պարոն Սահակյան, ես հորդորում եմ Ձեզ հայտարարության տեքստը քննարկել այսօր կամ վաղը: Շատ կարևոր է, որ Հյուսիսային Իրաքում […]

«Հաճախ իրենց շատ փնթի ու նույնիսկ խոզի պես են պահում»

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը խորհրդարանական հերթական նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն իր հիացմունքն արտահայտեց նախագծի հեղինակ, ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին ու շնորհակալություն հայտնեց. «Սա մի օրենք է, որը պահանջված էր վաղուց: Չկա մի մարդ, որի մտքում այս խնդիրը անցկացրած չլինի: Ուղղակի կուզենայի իմանալ, թե […]

«Առաջ ընկնել Գագիկ Ծառուկյանից, կարծում եմ, ճիշտ չէ» (վիդեո)

«Այս հարցի պատասխանը պարոն Ծառուկյանն արդեն տվել է մամուլի պատասխանատուի միջոցով, և ես կարծում եմ՝ նրա պատասխանից հետո այդ հարցի շուրջ խորանալը, այդ հարցին իմ կողմից պատասխանելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ պարոն Ծառուկյանն իր քայլերի հետ կապված հստակ ասել է: Այսօր եթե այս պահի դրությամբ կոնկրետ չկա նման խնդիր, ես այդ հարցը քննարկել […]

Օրվա հացի կարոտ, 2-րդ դասարանի կրթությամբ մարդիկ հարստացան. ՀՀԿ պատգամավորն՝ օլիգարխներից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ մենաշնորհների վերաբերյալ հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ կա մենաշնորհ, որը պետք է վերացվի: «Վարչապետը շատ ճիշտ է ասել, եթե այդ ճշմարտությունը պահպանվի. պետք է մենաշնորհներին վերջ տրվի, որպեսզի նրանք, ովքեր եթե ինչ-որ բան են ուզում ներկրեն կամ արտահանեն առանց խոչընդոտների, ազատ այդ գործընթացն […]

Երրորդ սնդուկը կբացվի նախագահի ներկայությամբ /ֆոտո/ վիդեո/

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Աղձք համայնքում (պատմական Աղձք )իրականացված բացառիկ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հայոց արքաների մասունքներ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեցին ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը և հնեաբան Հակոբ Սիմոնյանը: Հնագետ Հակոբ Սիմոնյանը  ընդգծեց, որ դա Արտաշիսյան եւ Արշակունյաց արքաների ոսկորներն են: Ընդ որում՝  մասունքները հայտնաբերվել են ոչ թե […]

«Չգլորել հարցը քառօրյայից քառօրյա»

«Կառավարությունը զարմանալիորեն դրական եզրակացություն է տվել ԲՀԿ-ի կողմից ներկայացված «Նաիրիտ» գործարանի ՓԲԸ գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու նախագծին, այն ներառված է քառօրյա օրակարգում, բայց ես տեղեկացա, որ կարծես մտադրություն չկա այս քառօրյայում այն քննարկել: Եթե նպատակը դրական եզրակացություն տալն է ու քառօրյայից քառօրյա գլորելն ու տեղափխելը, սա ճիշտ չէ, այս հարցը պիտի քննարկվի ու […]

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների մասով համաճարակային իրավիճակ չկա

Հայաստանում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների մասով համաճարակային իրավիճակը նորմայի սահմաններում է, հիվանդացության աճ չկա` նախորդ տարվա համեմատությամբ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ առողջապահության նախարարության ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ անցյալ ամիսների համեմատ նկատվում է սուր շնչառական վարակների բնական սեզոնային ակտիվացում՝ […]

Հրանտը դեռ կմնա հիվանդանոցում, Հռիփսիմեին այսօր կհուղարկավորեն

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 20-ամյա Հրանտ Գասպարյանի վիճակը բավարար է գնահատվում: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից Henaran.am-ը տեղեկացավ, որ  20-ամյա երիտասարդը գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքների պատճառով դեռ գիտակցության հետ խնդիրներ ունի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի