28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Օրվա հացի կարոտ, 2-րդ դասարանի կրթությամբ մարդիկ հարստացան. ՀՀԿ պատգամավորն՝ օլիգարխներից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ մենաշնորհների վերաբերյալ հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ կա մենաշնորհ, որը պետք է վերացվի: «Վարչապետը շատ ճիշտ է ասել, եթե այդ ճշմարտությունը պահպանվի. պետք է մենաշնորհներին վերջ տրվի, որպեսզի նրանք, ովքեր եթե ինչ-որ բան են ուզում ներկրեն կամ արտահանեն առանց խոչընդոտների, ազատ այդ գործընթացն իրականացնեն»,-ասաց նա:

Հարցին, թե նախկին վարչապետներն էլ նույնն էին ասում, Համլետ Հարությունյանը պատասխանեց, թե աստիճանաբար փոփոխելով հասել ենք ներկա հանգրվանին, և այդ փոփոխությունը դեռ շարունակվելու է: «Ինչպես են ասում, Մոսկվան մեկ օրում չի կառուցվել, ոչ մեկը չի ժխտում, որ մեզ մոտ օլիգարխիկ համակարգ կա, որ մենաշնորհներ կան»,-ասաց նա: Հարցին՝ տարիներ շարունակ ո՞ւմ հովանու ներքո են գործել մենաշնորներն ու օլիգարխիան, Հարությունյանը պատասխանեց, թե ինքը որպես անհատ կատեգորիկ դեմ է որևէ անօրինականության:

«Բայց բոլոր երկրներում էլ այդ պրոցեսները զարգանում են, առանց հովանավորության: Վայրի կապիտալիզմի ժամանակ այդ արատավոր գործընթացները զարգանում են առանց հովանավորելու: Կապիտալի նախնական կուտակումը հիմնականում հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել: Մենք սոցիալիզմից անցանք կապիտալիզմի և տեղի ունեցավ վայրի սեփականաշնորհում: Մարդիկ, որոնք օրվա հացի կարոտ էին, որոնք երկրորդ դասարանի կրթություն ունեին, միանգամից հարստացան:

Կապիտալի այդ տեսակն իր հետ բերում է հանցավոր գործողություն, որովհետև դրանց տերերից շատերը չգիտեն էլ, որ այդ գործունեությունը հանցավոր ճանապարհ է»,-շեշտեց նա: Հարությունյանը նաև ընդգծեց, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կզուլալվի, և կոռուպցիան, մոնոպոլիները կնվազեն: Իսկ թե որքան ժամանակ է անհրաժեշտ դրա համար, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեցց. «Դեռ մենք մի 25 տարի էլ պետք է ապրենք, որպեսզի այդ կապիտալիստական կլասիկ կարգերը մեր երկում հաստատվի: էլի կլինի օլիգարխիա, մենաշնորհ ու հովանավորչություն, բայց դրա չափերի մասին կխոսենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ