19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Խառնել եք, ես վարչապետը չեմ». ՀՅԴ-ը գոհ է

«Դաշնակցությունը» ծանոթ է կառավարության ներկայացրած նախնական ծրագրին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  «Մենք այսօր նաև վարչապետի հետ ենք հանդիպում ունեցել, քննարկել ենք ծրագիրը, բայց դրա մասին կխոսենք հետագայում: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացվել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծարգիրը պետք է լինի կոնկրետ քայլերի ու ժամկետների […]

Վարչապետի ուղերձը սխալ ուղղությամբ գնաց /վիդեո/

«Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել ծանոթ-բարեկամ ֆորմատով նշանակումներից»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Նշենք, որ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր կրթական համակարգում ծանոթ-բարեկամներով նշանակումների մասին՝ շեշտելով փոփոխության անհրաժեշտությունը և հանձնարարական տալով Կրթության և գիտության նախարարին: «Կարեն Կարապետյանը պետք է հայտարարեր, որ ոչ […]

Մամուլի գրած հեքիաթներին մի՛ հավատացեք. Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից  հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց՝  Հովիկ Աբրահամյանը և  Գագիկ Բեգլարյանը մասնակցել են նիստին: Շարմազանովն ընդգծեց՝  վերջիններս կառուցողական ու արդյունավետ աշխատում են՝ բարձր տրամաբանությանբ: «Մամուլի գրած հեքիաթներին մի՛ հավատացեք»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ նախագահը հորդորեց ՕԵԿ-ին դիմել կառավարությանը

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստիօրակարգի քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց, թե ինչու են 24-ժամյա ռեժիմով օրակարգ ընդգրկել «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ: «Հատկապես ՏԻՄ ընտրություններին լրջագույն խնդիրներ տեսանք, ինչո՞ւ ենք քննարկում 24-ժամյա ռեժիմով, գոնե այս ռեժիմից հանեք»,-ասաց Բիշարյանը: ԱԺ նախագահ Գալուստ […]

Պահանջում են

«Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին  և ժողովրդի տարբեր շերտերի կողմից քննարկվող տեղեկատվությունների համաձայն՝  Գագիկ Ծառուկյանի վերադարձը ժողովրդի կողմից պահանջված է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Վերջինս շեշտեց՝ վերադարձի մասին անձամբ Ծառուկյանից ոչինչ չի լսել, ուստի հստակ չի կարող ասել՝ Ծառուկյանը կվերադառնա՞ մեծ քաղաքականություն, թե՞ ոչ:

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է

ՀՀ  Ազգային  անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին  ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ.Բ.-ն: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, Գ.Բ.-ն իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվեարային եղանակով աշխատելու համար  նպաստավոր պայմաններ […]

Զարմանալի է, չէ՞ որ ինքը դեմ չէր ԵՏՄ-ին անդամակցությանը

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը գիտի երկրի տնտեսական վիճակն իսկապես շատ ծանր է, դրա մասին նույնիսկ պաշտոնյաներն են հայտարարում: «Տնտեսական աճի տեմպերը նվազում են ու նվազում: Իսկ այն, որ դեֆոլտի մասին հայտարարությունն անում է Լևոն Տեր-Պետրոսյանը, զարմանալի է, չէ՞ որ ինքն ամենևին էլ դեմ չէր ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությանը»,-Henaran.am_ի հետ զրույցում ասաց տնտեսագետը: Նրա խոսքով` հենց ԵՏՄ-ին անդամակցությունն է […]

«Ողջ աշխարհը պետք է առերեսվի պատմության հետ»

«Ես կարծում եմ՝ Ֆրանսիան  շարքային  պետություն  չէ ո՛չ Եվրոպայի ու ո՛չ էլ աշխարհի մակարդակով: Այդ երկիրն իր ուրույն մշակույթն ու արժեքներն ունի: Եվ ես շատ ուրախ եմ ու շնորհակալ   եմ մեր ֆրանսիացի բարեկամներին, որ այդ երկրի  Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը», –Henaran.am-ի հետ զրույցում նշեց […]

Դա մի քանի եթե-ներ է պարունակում. Գլխավոր դատախազը` Պերմյակովի պատժից ու Գյումրու կրակոցներից

«Քանի որ դա մի քանի եթե-ներ է պարունակում, հետևաբար, հիմա ժամանակի վատնում կլինի այդ եթե-ների մասին խոսելը: Կհասնենք դատական ակտի ուժի մեջ մտնելու փուլին, դրանից հետո այդ եթե-ների իրավիճակն էլ կունենանք, և անպայման օրենքով սահմանված կարգով բոլորիդ համար շատ ընկալելի կարգով լուծումները կտեսնեք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչ վերաբերում է երեկ […]

Նաիրա Կարապետյանը դիմելու է Նախագահական կոմիտե՝ քննելու Պեդրո Ագրամունտի վարքը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով այսօրվա սկանդալին: «Դեմոկրատիայի բնօրրան ԵԽԽՎ-ն սահմանափակում է իմ խոսքի ազատությունը, և ես անպայման դիմելու եմ Նախագահական կոմիտե՝ քննելու Պեդրո Ագրամունտի վարքը և գործողությունների օրինականությունը։ Այսօր սկանդալային միջադեպ գրանցվեց ԵԽԽՎ նիստում, երբ ազատ դեբատների շրջանակում իմ ելույթը, մեղմ ասած, դուր չեկավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի