22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Առաջ ընկնել Գագիկ Ծառուկյանից, կարծում եմ, ճիշտ չէ» (վիդեո)

«Այս հարցի պատասխանը պարոն Ծառուկյանն արդեն տվել է մամուլի պատասխանատուի միջոցով, և ես կարծում եմ՝ նրա պատասխանից հետո այդ հարցի շուրջ խորանալը, այդ հարցին իմ կողմից պատասխանելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ պարոն Ծառուկյանն իր քայլերի հետ կապված հստակ ասել է: Այսօր եթե այս պահի դրությամբ կոնկրետ չկա նման խնդիր, ես այդ հարցը քննարկել ճիշտ չեմ համարում»,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք տեսնում է անհրաժեշտություն, որ ԲՀԿ հիմնադիր ու նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Նա հավելեց, որ Գ. Ծառուկյանի հայտնի է իր բարեգործական ակցիաներով, որոնք այս պահին էլ շարունակվում են. «Ընդհանուր քաղաքական գնահատական այս պահին չեմ կարող տալ, ճիշտ գնահատականը կտա ժողովուրդը: Պարոն Ծառուկյանի կողմից այդ գնահատականը տվել է, եթե կարիքն ու ցանկությունը լինի, ինքն այդ մասին կասի: Առաջ ընկնել իրենից, կարծում եմ, ճիշտ չէ»,-նկատեց Մարտուն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ