12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տեղումները կդադարեն.ի՞նչ եղանակ է սպասվում

«Հանրապետությունում այսօր մինչեւ օրվա վերջ կդադարեն տեղումները»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն՝ նշելով, որ այս պահի դրությամբ միջին ամսական ջերմաստիճանը նորմայի սահմանում է` բացասական շեղումով:

«Այս ամսում տեղումների քանակը գրանցվել է նորմայից պակաս, այս ընթացքում ամենաարտառոց բանը երեկ Ագարակում տեղացած ձյունն է, քանի որ նույնիսկ ձմռանը Մեղրիում կայուն ձյան ծածկ չի լինում։ Վաղը ձյունը կհալչի ոչ միայն Մեղրիում, այլեւ՝ մյուս շրջաններում։ Այսօր մինչեւ օրվա վերջ տեղումները հանրապետությունում կդադարեն»,-ասաց նա:

Զարուհի Պետրոսյանի փոխանցմամբ՝  հոկտեմբերի 27- ին եւ 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին հանրապետությունում սպասվում են տեղումներ անձրեւի տեսքով, լեռնային շրջաններում` թաց ձյան, եւ որոշ տեղերում՝ ձյան. «Ամենացածր ջերմաստիճանն այսօրվա ցերեկվա ջերմաստիճանն է, եւ մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում ջերմաստիճանը 5-6 աստիճանը չի գերազանցի, Երեւանում ձյան տեսքով տեղումներ առայժմ չեն սպասվում։

Վաղը մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կլինի +13 աստիճան, ամսի 28, 29-ին կհասնի +14-ի եւ ամսի 30-31-ին ջերմաստիճանը կլինի 10-11 աստիճանի սահմանում։ Լեռնային շրջաններում առաջիկա գիշերը կգրանցվի 0-5 աստիճան ցուրտ»,-տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ