18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ՀՀ նախագահի նստավայրի դռները բաց կլինեն երեխաների համար

Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ից մինչև 18.00-ը Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին: Մինչ այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, […]

Եթե կարծում եք՝ Քոչարյանը քնած հրաբուխ է, ապա քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում. Է. Շարմազանով

Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչը, իմ սուբյեկտիվ կարծիքով, որը շատ մոտ է իրականությանը, լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Նա ունի եւ բարոյական, եւ քաղաքական, եւ իրավական իրավունք զբաղվել քաղաքականությամբ: Կարծում եմ, որ, այո՛, նա կզբաղվի քաղաքականությամբ, […]

Դեմ ենք Սևանից ավելորդ ջրառ իրականացնելուն. Բնապահպանները ահազանգում են

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Սևանա լճի ներկայիս վիճակին ասաց, որ այս տարվա Սևանա լճի վիճակը վառ ապացույցն է նրա,  որ լիճը գտնվում է անկայուն վիճակում և մի փոքրիկ սթրեսային իրավիճակն անգամ կարող է լճի համար ճակատագրական լինել: «Լճի փրկության միակ ուղին ճակատագրի բարձրացումն է, ինչը ինքնանպատակ […]

Կառավարումը պրոֆիների ու ոչ թե «հեղափոխական-չհեղափոխականների» գործն է

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Նոր իշխանությունների ամենախոցելի տեղը կադրայիրն քաղաքականությունն է: Մի կողմից՝ դա բնական է, քանի որ «հեղափոխությունների» արդյունքում «յուրային»-«ոչ յուրային» բաժանումը հաճախ շատ լուրջ ճնշում է գործադրում կարճ ժամանակում գործադիրում նշանակումներ անելու վրա, ու նշանակումների մի զգալի մասն արվում է «վստահելիության ու հեղափոխությանը մասնակից լինելու» ցենզով: Սա օբյեկտիվորեն հասկանալի, […]

Ուզում եմ իմանալ՝ ում հետ է խորհրդակցել Փաշինյանը, երբ խոսում է եկամտային հարկի իջեցման մասին

Թանկացումները 3 ամսվա պատմություն չեն, գների բարձրացման պարագան միշտ եղել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա գնաճը պայմանավորեց մեր հասարակության անարդյունավետ եւ քիչ աշխատանքով։ «Պետք չէ կարծել, որ 3 ամսում գների ամբողջ համակարգում մեծ փոփոխություններ պետք է տեղի ունենային»,– նշեց նա։ Խոսելով եկամտային հարկը 2.5 տոկոս իջեցնելու […]

Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի ունեցել

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ հանդիսանում է բաց և թափանցիկ ընկերություն, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ […]

Փաշինյանն ուզում է ընգծել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լավն են, թեև իրականում դա այդպես չէ. Պավել Ֆելգենգաուեր

Հայաստանյան Royalsys Engineering ltd ընկերության ու «Կալաշնիկով» կոնցեռնի միջև օգոստոսի 21-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը հայկական կողմն «աննախադեպ» է որակում։ Այդ պայմանագրով նախատեսվում է Հայաստանում հիմնել Կալաշնիկովի նոր АК-12 և АК-1 նմուշների արտադրություն։ Մինչդեռ ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը տեղյակ էլ չէ պայմանագրից։ 168.am-ի հետ զրույցում Ֆելգենգաուերը կարծիք հայտնեց, որ դժվար թե դա լուրջ պայմանագիր լինի։ […]

Իրավիճակի ոչ ճիշտ պատկերացում ունի ինքը՝ Փաշինյանը. ԱԺ փոխնախագահի պատասխանը՝ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով մեր հարցին, թե համամիտ է արդյո՞ք ինքը վարչապետ Փաշինյանի հետ, որ ՀՀԿ -ն շարունակում է ճիշտ չգնահատել իրավիճակը, ասաց. «Կարծում եմ՝ ընդհակառակը՝ ՀՀԿ-ն վերջին ամիսների ընթացքում սկսել է ճիշտ գնահատել իրավիճակը և Փաշինյանի հակասական ու հակաժողովրդավարական ելույթի առողջ արձագանքները դրա վառ վկայությունն էին։ Իսկ իրավիճակի ոչ ճիշտ պատկերացում ունի ինքը՝ […]

Հանքավանի մանկական ճամբարում համասեռամոլության քարո՞զ է (լուսանկարներ)

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ՖԲ էջում հրապարակել է լուսանկարներ և կատարել հետևյալ գրառումը. «Ինչպե՞ս դառնալ համասեռամոլ, կամ աթեիստ-աղանդավոր-սատանիստ։ Սա Հանքավանի “Հասմիկ” մանկական հանգստյան ճամբարն է։ Ամբողջ պատկերը սկսած ճամբարի դիմային պատին փակցված պաստառից “մենք ենք տերը մեր երկրի”, վերջացրած կանացի զգեստներով, տեր հոր ծաղրակերպարով ու “ուհա” վանկարկմամբ մեր իրականության արտացոլումն է։ Գիտե՞ն արդյոք ծնողները, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի