26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարումը պրոֆիների ու ոչ թե «հեղափոխական-չհեղափոխականների» գործն է

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Նոր իշխանությունների ամենախոցելի տեղը կադրայիրն քաղաքականությունն է: Մի կողմից՝ դա բնական է, քանի որ «հեղափոխությունների» արդյունքում «յուրային»-«ոչ յուրային» բաժանումը հաճախ շատ լուրջ ճնշում է գործադրում կարճ ժամանակում գործադիրում նշանակումներ անելու վրա, ու նշանակումների մի զգալի մասն արվում է «վստահելիության ու հեղափոխությանը մասնակից լինելու» ցենզով:
Սա օբյեկտիվորեն հասկանալի, բայց, իհարկե, ընդունելի մոտեցում չէ: Դա հիմնականում իրավիճակային լուծում է: Չմանրամասնեմ:

Մյուս կողմից՝ «հեղափոխություն-իշխանափոխությունը» երկար գործընթաց է, որը եթե պատշաճ շարունակություն ունենա, ապա առաջին փուլի կադրային նշանակումները հավանաբար ընտրություններից հետո կվերախմբագրվեն:

Չմոռանանք, որ ներկա գործադիր իշխանությունն ընտրությունների արդյունքում չի ձևավորվել, այլ արդյունք է երկրում քաղաքական իրավիճակի փոփոխության, ու երբ տեղի ունենան ԱԺ նոր ընտրություններ, ապա ներկա գործադիրի ուրվագծումները կարող են և որոշակի փոփոխություններ կրել: Իսկ դա նշանակում է, որ «վարչապետի թիմը» ոչ միայն պետք է ինքնակատարելագործվի, ֆիլտրվի, այլև ռացիոնալության դիրքերից ֆիքսի, որ կառավարումը պրոֆիների ու ոչ թե «հեղափոխական-չհեղափոխականների» գործն է:

Եթե քաղաքական նպատակահարմարությունն անգամ գալիք ընտրություններից հետո դառնա կադրերի ընտրության դոմինանտ հիմքը, ապա պետության զարգացման ու անվտանգության օրակարգը կարող է լրջագույն խնդիրների առջև կանգնել, որտեղ ոլորտի պատասխանատուներն ուղղակի չեն իմանա ինչ անել: Ու մասնագիտացված PR հիմնարկներն ու մեդիա մանիպուլյացիաները չեն օգնի: Սա ռիսկ է, որ պետք է արդեն այսօր հաշվի առնեն: 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ