18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Թանկացումները լավ տեղ չեն տանելու. Առինջ մոլի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Առինջ մոլի մի խումբ աշխատակիցներ վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանց խոսքով՝ Հայաստան ներկրվող ապրանքի փոխադրման գները թանկացել են, ինչի արդյունքում փոքր ու միջին բիզնեսը խնդրի առաջ է կանգնել: «Թանկացումները լավ տեղ չեն տանելու: Էս խեղճ վիճակում կարիք կա՞ր էս պահին թանկացնել»,- ասաց ակցիայի մասնակից «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը: Վերջինս […]

Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձեւակերպել խոսքս. Մարությանը՝ իրեն քննադատողներին

Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը անդրադարձել է սեպտեմբերի 2-ին ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում իր ունեցած ելույթին: Նա, Facebook-ի իր էջում գրել է. «Սիրելի ժողովուրդ, Համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձեւակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։ Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, […]

Պետք է արձանագրենք Փաշինյանի և նրա կառավարության ֆիասկոին մոտ գտնվելու իրողությունը. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ և մինչև 2019 թ.-ի հունիսը կլինեն ԱԺ ընտրություններ, ասաց, որ սահմանադրության փոփոխության մասին խոսելը պարզապես աբսուրդ է: »Երեքուկես ամիսը բավարար էին արձանագրելու համար Փաշինյանի ու նրա կառավարության՝ ֆիասկոին մոտ գտնվելու իրողությունը: Ուստի նա փորձում է հանրության ուշադրությունը […]

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Հայաստանից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում պատասխանել է Ռ. Քոչարյանի՝ հասարակական-քաղաքական շրջանակաների հետ հանդիպումներին և այլ հարցերի։ – Պարոն Սողոմոնյան, երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ եք ստացել: Եղե՞լ են արդյոք շնորհավորանքներ Հայաստանի պետական պաշտոնյաներից: – Այո: Եվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, և նախկին ու ներկա […]

ՀՀԿ-ն քաղաքական զարգացումներում որևէ սցենար չի բացառում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ տված իր հարցազրույցում հայտարարեց, որ եթե վերադարձել է քաղաքականություն, ապա կարելի է  ենթադրել, որ մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Անդրադառնալով հարցին՝ ովքեր կլինեն իր հենարանները քաղաքական դաշտում, Քոչարյանը պատասխանեց՝ դեռ չգիտի: Henaran.am-ի թղթակիցը  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից,  փորձեց ճշտել՝ արդյո՞ք Հանրապետական կուսակցությունը կմիանա և կսատարի Ռոբերտ Քոչարյանին: […]

Քոչարյանը կարող է դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն

Դիտարկում եմ, որ կարղ եմ դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը. ակնկալում եմ, որ այդպես է լինելու: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում։ «Առաջին հերթին իբրեւ հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական եւ արտաքին քաղաքականության […]

Այսօրվա Հայաստանում այլևս ոչնչից պետք չէ զարմանալ. Էդուարդ Շարմազանով

«Կրեդիտ Երեւան» բանկ ԲԲ ընկերության եւ «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերեւույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։ ՀՀ […]

Այսօր պետության հետ իրեն նույնացնում է ոչ թե Քոչարյանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ՀՔԾ պետ  Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության հետ, մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ ՀՔԾ պետի այդ գնահատականի հետ: «Ես մեկ անգամ չէ, որ իմ կարծիքն արտահայտել եմ Ռ. Քոչարյանի կալանավորման և քրեական գործի վերաբերյալ: Եվս մեկ անգամ վերահաստատելով կարծիքս կարող եմ ասել, որ […]

Ադրբեջանում շարունակվում է աբսուրդի թատրոնը. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով  ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի պահանջին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց.«Իմ գնահատմամբ Ադրբեջանում շարունակվում է աբսուրդի թատրոնը: Ժամանակն է ներկայացման ռեժիսորին հասկացնել, որ Արցախը փաստացի անկախ պետություն է, և նրանք դրանում ևս մեկ անգամ կհամոզվեն սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման տարեդարձի օրը»: Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն […]

Կառավարությունը որոշեց՝ Երեւանի օրը այս տարի կնշվի ավելի ուշ

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 30-ին իր նիստում որոշում է կայացրել, որով Երեւանի օրը նշելու եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների անցկացման ժամկետները հետաձգել է մեկ ամսով: Ըստ այդմ, տոնակատարությունները տեղի կունենան ոչ թե սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, այլ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին: Նախագիծը ներկայացրել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրն Պապիկյանը: Որոշման հիմնավորման մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված