07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Պետք է արձանագրենք Փաշինյանի և նրա կառավարության ֆիասկոին մոտ գտնվելու իրողությունը. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ և մինչև 2019 թ.-ի հունիսը կլինեն ԱԺ ընտրություններ, ասաց, որ սահմանադրության փոփոխության մասին խոսելը պարզապես աբսուրդ է:

»Երեքուկես ամիսը բավարար էին արձանագրելու համար Փաշինյանի ու նրա կառավարության՝ ֆիասկոին մոտ գտնվելու իրողությունը: Ուստի նա փորձում է հանրության ուշադրությունը իր աշխատանքի անարդյունավետության արձանագրումից տեղափոխել դեպի նոր՝ արհեստական սահմանադրական փոփոխությունների օրակարգ: 

Նախ՝ սահմանադրությունը ընդամենը մի քանի ամիս է,  ինչ ամբողջությամբ ուժի մեջ է մտել և աբսուրդ է փոփոխության մասին խոսելը. ինչ է թե Փաշինյանը ուզում է մնալ վարչապետ: 

Երկրորդ՝ այս երկուսուկես ամիսների ընթացքում ԱԺ-ն Փաշինյանի կառավարության համար որևէ արհեստական խոչընդոտ չի առաջացրել, հետևաբար իր վատ աշխատանքի ու սխալների վերագրումը ԱԺ-ին առնվազն ծիծաղելի և անհեթեթ են»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ