17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ. ՄԻՊ արձագանքը սկանդալային հեռախոսազրույցին

Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք: Այս մասին ասված է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում: «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել […]

Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Քոչարյանի խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի. ՀՔԾ պետ

«Մարտի 1-ի դեպքերին Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ էին, այսօր կարող ենք ասել, որ նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այդ մասին ունեն հստակ ապացույցներ։ «Նա սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Քոչարյանը արտակարգ դրություն էր մտցրել, սակայն, որևէ հրազենային վիրավորում […]

Ամենախայտառակ բանը, որ արել են, մեր զինվորներին վարձկաններ սարքելն է. ՀՔԾ պետը չդիմացավ գայթակղությանը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նոր մանրամասներ հայտնեց «Մարտի 1»-ի գործի քննությունից:  Ըստ նրա՝ այն հիմնավորումները, թե բանակը չի մասնակցել «Մարտի 1»-ի իրադարձություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի հիմնավոր չեն, քանի որ իրենք քննությամբ հիմնավորել են, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի իրադարձություներին, այլ բանակը կրակել է, կրակել է մարդկանց բնակարաների ուղղությամբ: […]

Ե՞րբ հրաժարական կներկայացնեն ԱԱԾ և ՀՔԾ պետերը

Ինչպես արդեն գիտենք,  համացանցում տարածվեց  և միանգամից մեծ աղմուկ բարձրացրեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։ Նրանք խոսում են մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին, որով մեղադրյալներ են ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Անդրադառնալով խոսակցության այն հատվածին, որտեղ ԱԱԾ պետը շեշտում է, որ ռուսների հետ հազիվ են […]

ՀՀԿ-ն ոչ դահլիճներում, ոչ ռեստորաններում, ոչ պպզած, ոչ կանգնած, ոչ մեկի հետ չի բանակցում. Շարմազանով

«Վարչապետը իհարկե օրենքով սահմանված կարգով իրավունք ուներ մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, բայց ինձ համար առնվազն զարմանալի էր, որ վարչապետը ավելի ակտիվ մասնակցություն է ունենում քարոզարշավին քան՝ Հայկ Մարությանը»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարզմազնովը՝ ադրադառնալով երեկ տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: «Ինձ համար տարակուսելի […]

Այդ դարդը պետք է ազգովի լացենք. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը անդրադառնալով ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում հնչեցրած ակնարկին, որ կան քաղաքական ուժեր, որոնք, իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն  փորձում են ՀՀԿ-ի թաքուն համաձայնությամբ տապալել հեղափոխությունը, ասաց. «Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը, որ ստացվել է այսքան ժամանակ ՀՀԿ-ի դեմ պայքարելն է: Կարծում եմ հասրակությունը երկրի վարչապետից ավելի շատ սպասելիքներ ունի,  […]

Նրանք ասում են՝ նոր ծրագրեր անելու համար մեզ տվեք դեպի ապագան նայելու տեսլական. Միջազգայնագետը՝ Փաշինյան-Վարդանյան բանավեճի մասին

Միջզգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով`  ռուս գործարարաների ընդվզման տակ այլ խնդիր կա թաքնված: Հիշեցնենք, Ռուսաստանցի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունների վերաբերմունքը արտասահմանյան գործարարներին ու նրանց հայաստանյան գործունեությանը անհարգալից է։ Այս մասին  նա ասել է, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվայում հայազգի ռուսաստանյան գործարարների հետ հանդիպման ժամանակ։ Միջզգայնագետ Սուրեն Սարգսյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին, արդյո՞ք […]

Եթե երկու գործընկերների միջև կան խնդիրներ, ապա պետք է երկխոսության միջոցով դրանք լուծել. Միջազգայնագետը Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Պուտին-Փաշինյան հանդիպումը փորձ էր ՀՀ վարչապետի կողմից  իրողությունները, երկկողմ հարաբերություններում եղած խնդիրները , ինչպես նաև այն մոտեցումները, որոնք ՀՀ-ն ունենալու է ՌԴ-ի հետ ներկայացնելու համար: Միջազգայնագետը կարևորում է նման հանդիպումները. «Եթե երկու գործընկերների միջև կան խնդիրներ, ապա ամենակարևոր հանգամանքը հանդիպումների հաճախականությունն է և երկխոսության միջոցով դրանք լուծելը »,-«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին […]

Թող ինձ էլ գնդակահարեն. Սամվել Ալեքսանյան

«Ես մարտի մեկի դեպքերի հետ որևէ կապ չունեմ,-լրագրողների հետ զրույցում քիչ առաջ նշեց ԱԺ պատգամավոր,  գործարար Սամվել Ալեքսանյանը՝ հրաժարվելով պատասխանել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հարցերին։ -Ծառուկյան Գագոն ոնց ասեց` ով, որ մարտի մեկին եղել է, թող տանեն գնդակահարեն,թող ինձ էլ գնդակահարեն»: Հիշեցնենք, հայաստանյան մամուլը շարունակում է քննարկել մարտի 1-ի իրադարձություններին օլիգարխիայի թիկնապահների անմիջական մասնակցության հարցը:  

Աննա Հակոբյանի վարսավիրը՝ վարչապետի օգնական

Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական է նշանակել: Վչապետ Փաշինյանը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սոֆյա Նավասարդյանին նշանակել է վարչապետի օգնական: Սոֆյա Նավասարդյանի մասին չկան հասանելի տեղեկությունները և շատերի համար անհասկանալի էր, թե ինչ խորհուրդներ պետք է տա նա վարչապետին և իր գործունեությունը, որ ոլորտին է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի