23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամենախայտառակ բանը, որ արել են, մեր զինվորներին վարձկաններ սարքելն է. ՀՔԾ պետը չդիմացավ գայթակղությանը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նոր մանրամասներ հայտնեց «Մարտի 1»-ի գործի քննությունից: 

Ըստ նրա՝ այն հիմնավորումները, թե բանակը չի մասնակցել «Մարտի 1»-ի իրադարձություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի հիմնավոր չեն, քանի որ իրենք քննությամբ հիմնավորել են, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի իրադարձություներին, այլ բանակը կրակել է, կրակել է մարդկանց բնակարաների ուղղությամբ:

«Ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի պատշգամբների ուղղությամբ, որտեղից վառվող շիշ է նետվել»,-ասաց նա: Սասուն Խաչատրյանը նշեց, որ ինքը ցանկանում է նոր բացահայտում անել, որը թեև չէր ցանկանում անել,  բայց այսօրվա առիթի դեպքում ասում է՝ հասարակությունը պետք է իմանա, ինչ է տեղի ունեցել: 

«Գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է, որ Երևանում պետք է հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, շաբաթներով սահմանում կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի, և ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ, և արդյունքում եղել է նաև դիվերսիա. սա նույնպես ապացուցված է քրեական գործում: Այսինքն՝ այն ազդել է բանակի մարտունակության վրա»,-ասաց նա: 
ՀՔԾ պետը շարունակեց. «Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, նախկին պաշտոնյաների կողմից մեր զինվորներին վարձկաններ սարքելն է, որը քրեական գործով հիմնավորվել է»,-ասաց նա և ներկայացեց այդ մասին ապացուցող բնօրինակ փաստաթղթերը: 

«Օլիգարխների կողմից, այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մարտի 7-8-ը, բանկի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որ նրանք պաշտպանեն իրենց, իրենց  ունեցվածքը: Մատյանը առգրավվել է ՀՔԾ-ի քննիչի կողմից, որտեղ հատ- հատ նշված են այն զինծառայողները, և գումարների չափերը, որոնք տրվել ե ն այդ զինծառայողներին, դրանց դիմաց առկա են այդ զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները: Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոնյաների հաշիվներից, որոնք կհրապարակենք հետագայում: Ես չգիտեմ՝ ոնց են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, ինչպես են բանակի զինվորներին դարձրել վարձկաններ և հանել ժողովրդի դեմ»,-ասաց նա: 

Իսկ թե կարող են այդ օլիգարխների անունները տալ, ասաց, որ ոչ, հետագայում կտա: «Նշեմ, որ փախչե՞ն»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ