07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Թանկացումները լավ տեղ չեն տանելու. Առինջ մոլի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Առինջ մոլի մի խումբ աշխատակիցներ վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանց խոսքով՝ Հայաստան ներկրվող ապրանքի փոխադրման գները թանկացել են, ինչի արդյունքում փոքր ու միջին բիզնեսը խնդրի առաջ է կանգնել:

«Թանկացումները լավ տեղ չեն տանելու: Էս խեղճ վիճակում կարիք կա՞ր էս պահին թանկացնել»,- ասաց ակցիայի մասնակից «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը:

Վերջինս նշեց, որ մի շարք առևտրականներ չեն կարողանում ներկրումներ անել, որովհետև փոխադրման գները շատ թանկ են: «Գոնե պետք է համբերեին, իրավիճակը վերլուծեին, խորհուրդ հարցնեին՝ արժի, թե չարժի…»,- ասաց Ներսիսյանը:

Ակցիայի մասնակիցը նշեց, որ «խելոք կկանգնեն» մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեն, իրեն ներկայացնեն խնդիրը: «Մենք մասնակից ենք եղել էս հեղափոխությանը, պատրաստ ենք խաղաղ կանգնել, խնդրել, որ վերանայեն գները»:

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ