01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Եթե կարծում եք՝ Քոչարյանը քնած հրաբուխ է, ապա քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում. Է. Շարմազանով

Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչը, իմ սուբյեկտիվ կարծիքով, որը շատ մոտ է իրականությանը, լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Նա ունի եւ բարոյական, եւ քաղաքական, եւ իրավական իրավունք զբաղվել քաղաքականությամբ: Կարծում եմ, որ, այո՛, նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն իսկ զբաղվում է քաղաքականությամբ»,- ասաց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ն կկոնսոլիդանա՞ Քոչարյանի շուրջը, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն կոնսոլիդացված է իր գաղափարների, իր օրակարգի շուրջ: Ով այդ պայքարում ու օրակարգում կօժանդակի հանրապետականին, կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք բոլոր առողջ ուժերի հետ համագործակցել, այդ թվում Քոչարյանի»:

Հարցին, թե ինչպիսին է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, ՀՀԿ խոսնակն ասաց, որ այդ հարցը կոնկրետ չի քննարկվել. «Բայց Քոչարյանի կալանավորման հետ կապված մենք արել ենք երկու հայտարարություն, իսկ կուսակցության հայտարարությունն առանց կուսակցության նախագահի դիրքորոշման, չի կարող լինել»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե կա կարծիք, որ Ռոբերտ Քոչարյանը քնած հրաբուխ է, որին եթե ձեռք չտան, չի արթնանա, Շարմազանովն ասաց. «Եթե դուք կարծում եք, որ Քոչարյանը քնած հրաբուխ է, ապա դուք քաղաքականությունից  ոչինչ չեք հասկանում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ