28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունը որոշեց՝ Երեւանի օրը այս տարի կնշվի ավելի ուշ

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 30-ին իր նիստում որոշում է կայացրել, որով Երեւանի օրը նշելու եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների անցկացման ժամկետները հետաձգել է մեկ ամսով: Ըստ այդմ, տոնակատարությունները տեղի կունենան ոչ թե սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, այլ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին:

Նախագիծը ներկայացրել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրն Պապիկյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այսինքն, 2018 թվականին Երեւանի օրը պետք է նշվեր 2018 թվականի հոկտեմբերի 13-ին: 

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 29.03.2018թ. N 325-Ն որոշման ընդունման պահին ստույգ հայտնի չէին, թե հոկտեմբերի որ օրերին Հայաստանում պետք է կայանա Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, եւ, որ այս տարի մեծ շուքով նշվելու է Երեւանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երեւանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից եւ այլն՝ ՀՀ կառավարության նշված որոշմամբ Երեւանի օրվան նվիրված միջոցառումները նախատեսվել է իրականացնել 2 օր՝ ս.թ. սեպտեմբերի 29-ին եւ 30-ին:

Այժմ ստույգ հայտնի են ՀՀ-ում կայացող Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները՝ 2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը:

Կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման համար մշակվող միջոցառումներին ներգրավված է նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որը միաժամանակ հանդիսանալու է միջոցառումների համակատարող:

Հաշվի առնելով նաեւ եւ կարեւորելով 2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը եւ պահանջվող ժամանակը, առաջարկվում է Երեւանի օրը նշել ոչ թե 2018թ. սեպտեմբերի 29-ին եւ 30-ին՝ գագաթնաժողովի կայանալուց առաջ, այլ դրանից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին եւ 21-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ