23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր պետության հետ իրեն նույնացնում է ոչ թե Քոչարյանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ՀՔԾ պետ  Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության հետ, մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ ՀՔԾ պետի այդ գնահատականի հետ:

«Ես մեկ անգամ չէ, որ իմ կարծիքն արտահայտել եմ Ռ. Քոչարյանի կալանավորման և քրեական գործի վերաբերյալ: Եվս մեկ անգամ վերահաստատելով կարծիքս կարող եմ ասել, որ այն ինչ կատարվում է Քոչարյանի նկատմամբ քաղաքական պատվերի և վենդետայի միտումներ ունի:

Ինչ վերաբերում է նրան՝ ով է պետության հետ իրեն նույնացնում, ով՝  ոչ, ապա այստեղ էլ ամեն ինչ հստակ է: Երեք ամիսը բավարար էր, համոզվելու համար, որ այսօր պետության հետ իրեն նույնացնում է ոչ թե Քոչարյանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը և  նրա շահերը սպասարկող որոշ պաշտոնյաներ»:

Հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը՝ այսօր անդրադառնալով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ըստ էության ասում է, որ ինքն իր սահմանադրական կարգը չէր տապալի, Սասուն Խաչատրյանն ասել է, որ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, և դա ճիշտ չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ