23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քոչարյանն իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, դա ճիշտ չէ. ՀՔԾ պետ

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ նախաքննության գաղտնիությունը հանվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ խոսելով «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, թե նախաքննության գաղտնիքը հանվի, հանրությունն ամբողջական տեղեկատվություն կստանա:

«Նման ընթացակարգ գոյություն չունի: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը ամբողջ ծավալով բացահայտվի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս ամբողջը գաղտնազերծվի: Հանրության պահանջը պետք է օրինական լինի, չի կարող լինել անօրինական պահանջ, թեկուզ այն հանրությանն է, ու մենք այն դիտարկենք որպես հիմնավոր: Գաղտնիությունը վերաբերում է նախաքննության փուլին: Գործը քննվում է դռնբաց, եթե չի պարունակում պետական գաղտնիք»,- նշեց Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետի խոսքով՝ նախաքննության գաղտնիությունը գործի շահերից է: Ըստ նրա՝ նման պահանջներ բավարարելը իրատեսական չէ:

Ինչ վերաբերում է հայտնի 0038 հրամանին, ապա Խաչատրյանն ասաց. «0038 հրամանը հրապարակային ենք դարձրել այն չափով, որ չափով որ այդ հրամանը մեզ տրամադրող ՊՆ-ը հարմար է գտել գաղտնազերծել: Որ հատվածը որ գաղտնազերծվել է, հրապարակվել է»:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ըստ էության ասում է, որ ինքն իր սահմանադրական կարգը չէր տապալի, Սասուն Խաչատրյանն ասաց, որ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, դա ճիշտ չէ:

Իսկ հարցին՝ ներգործո՞ւմ է Քոչարյանը նախաքննության վրա՝ լինելով ազատության մեջ, ՀՔԾ պետը պատասխանեց. «Չեմ մեկնաբանում»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի այն տեսակետին, որ գործը «Մարտի 1-ի» 10 զոհերի բացահայտման հետ կապ չունի, Սասուն Խաչատրյանն ասաց, որ թողնում է հանրության գնահատմանը:

«Գործերը (Սահմանադրական կարգի տապալման ու 10 զոհերի–խմբ.) միացվել են, վարույթը մեկն է: Ես չեմ լսել Քոչարյանի ելույթը, որտեղ ասում է, թե չեն բացահայտվում սպանությունները, ես չգիտեմ, թե նրան որտեղից նման տեղեկություն: Ամեն ինչ արվում է, արվելու է, ես լիահույս եմ, որ գործը, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»:

Իսկ այն հարցին, թե արդյոք «Մարտի 1»-ի գործով կա՞ն նոր փաստաթղթեր, նա պատասխանեց. «Այո, նոր փաստաթղթեր կան, բայց դրանք չեմ կարող հրապարակայնացնել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ