10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԹՈՒՐՔԻԱ

«Էրդողանական Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ»

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) հնարավոր բան չէ: Ըստ «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Օզդեմիրն այդ մասին հայտնել է «Կանաչների» և իշխող «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ-CDU) կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ քննարկումների ժամանակ: Մինչ կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ բանակացությունների մեկնարկը, ելույթով հանդես է եկել ազգությամբ թուրք պատգամավորը […]

Թուրքիան զգուշացրել է Հունաստանին և Եգիպտոսին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հռոդոս կղզում Հունաստանի և Եգիպտոսի զինված ուժերի համատեղ մասնակցությամբ ընթացող զորավարժությունները (հոկտեմբերի 30-նոյեմբերի 4):   Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ Թուրքիայի արտգործնախարարությունը  հիշեցրել է, որ ըստ 1947թ. Փարիզի հաշտության պայմանագրերի՝ Իտալիայի կողմից Հունաստանին հանձնված Հռոդոս կղզում արգելված է ցանկացած տեսակի զորավարժություններ անցկացնելը: Նշվել է, որ այդ նպատակով պաշտոնական Անկարան իր […]

S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կանցնի 2 մլրդ դոլարը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զենքերի և բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը խոսել է «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ օգոստոսի 23-ին կնքած ռուս-թուրքական պայմանագրի որոշ մանրամասների մասին։ Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ Չեմեզովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև «S-400» վերաբերյալ կնքած պայմանագրի արժեքը անցնելու է 2 մլրդ դոլարի սահմանը։ Թուրքական […]

Էրդողանը ընդդիմադիր գործչից կպահանջի 13.000 դոլարի բարոյական վնասի փոխհատուցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) փոխնախագահ և խոսնակ Բյուլենթ Թեզջանից բարոյական փոխհատուցում կպահանջի  իրեն «ֆաշիստ բռնապետ»  անվանելու համար։ Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այդ մասին իր «Twitter»-ի էջից հայտնել է Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդինը։ Վերջինս նշել է, որ իրենք համապատասխան հայցով դիմել են դատարան, որպեսզի Թեզջանին պարտադրվի Էրդողանին […]

Թուրք-քրդական բախումներ Հաքքարիում․ թուրքական կողմն ունի 8 կորուստ

Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջան Հյուսիսային Իրաքից ներթափանցած քուրդ զինյալների և տեղի թուրք ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել։ Թուրքական «Mynet» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի հայտարարությանը, նշում է, որ Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK)  գրոհայինների հետ  բախումների ժամանակ սպանվել է 6 թուրք զինվոր և 2 անվտանգության աշխատակից։  Քուրդ զինյալներն ունեցել են 5 կորուստ։ Աղբյուրը […]

Էրդողանը Ղարաբաղի հարցը կքննարկի Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ըստ թուրքական «Kanalahaber» լրատվամիջոցի՝ Էրդողանը խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին։ Մասնավորապես ասել է․ «Թուրքիան  Ղարաբաղի հարցում կշարունակի Ադրբեջանին սատար լինել։ Առաջիկա կամ մյուս շաբաթվա ընթացքում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ այդ հարցի մասին խոսելու նրա հետ, քանի որ այս պարագայում […]

Թուրքիան Բաքվին չի արտահանձնում Ղարաբաղ այցելած թուրք մտավորականներին

Ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողներն անհանգստացած են, թե ինչու Թուրքիան ադրբեջանական դատարանի դատին չի հանձնում Արցախի Հանրապետություն այցելած 4 թուրք մտավորականներին: Այս մասին գրում է թուրքական «Aydınlık» թերթի կայքը: Ադրբեջանի «Ժամանակակից մարտավարական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Սեյմուր Սուլեյմանովը իր գրավոր մտահոգությունն է հայտնել թուրքական թերթին՝ նշելով թուրք մտավորականների ղարաբաղյան այցից ծագած ճգնաժամի մասին: Սուլեյմանովը նշել է, […]

Հայամետ թուրք գործարարի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում ձերբակալված թուրք գործարար, «Անատոլիական մշակույթ» հասարակական կազմակերպության ղեկավար Օսման Քավալայի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Ինչպես փոխանցում է  «Agos» թերթի կայքը, նշում է, որ Քավալայի կալանավորման վերաբերյալ որոշումը կայացվել է Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազի պաշտոնակատար Հասան Յըլմազի կողմից: «Agos»-ը, հղում անելով թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը, նշում է, որ  Քավալան  մեղադրվում է […]

Սիրիան թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում որակում է որպես ագրեսիա և օկուպացում

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում որակում է որպես ագրեսիա և օկուպացում: Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ սիրիացի պաշտոնյան նշել է, որ, լինելով երաշխավոր երկիր, Թուրքիայի գործողությունները  չեն համապատասխանում Իդլիբի հարցում երաշխավոր երկրների միջև ձերք բերված համաձայնությանը: Ջաֆերին հայտնել է, որ այդ հարցը  Իրանի և Ռուսաստանի […]

Ստամբուլի ափերում թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր

Նոյեմբերի 1-ի առավոտյան Ստամբուլի Շիլե շրջանի ափերի մոտ բեռնափոխադրող թուրքական նավ է խորտակվել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջողի՝ նավի մեջ եղել է 11 հոգի, այս պահին հայտնաբերված է 4 դի: Նշվում է, որ մյուսների մարմնինների որոնողական աշխատանքները շարունակվում են: 78 մետր երկարություն և 13 մետր լայնություն ունեցող  «BİLAL BAL» անվամբ նավը պետք է Սև Ծովի Էրեղլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված