19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Թուրքիան զգուշացրել է Հունաստանին և Եգիպտոսին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հռոդոս կղզում Հունաստանի և Եգիպտոսի զինված ուժերի համատեղ մասնակցությամբ ընթացող զորավարժությունները (հոկտեմբերի 30-նոյեմբերի 4):  

Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ Թուրքիայի արտգործնախարարությունը  հիշեցրել է, որ ըստ 1947թ. Փարիզի հաշտության պայմանագրերի՝ Իտալիայի կողմից Հունաստանին հանձնված Հռոդոս կղզում արգելված է ցանկացած տեսակի զորավարժություններ անցկացնելը:

Նշվել է, որ այդ նպատակով պաշտոնական Անկարան իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում Հունաստանի դեսպանությանը և Հունաստանին կոչ արել խուսափել «միջազգային օրենքները խախտելուց և թշնամական գործողություններ իրականացնելուց»:

Արտգործնախարարությունը նաև կոչ է արել երրորդ կողմին (Եգիպտոսին) խուսափել նման անօրինական գործողություններին մասնակից լինելուց:

Հիշեցնենք, որ 1947թ. Փարիզի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Երկրորդ համաշխհարային պատերազմում հաղթած պետությունների և  ֆաշիստական  Գերմանիայի և եվրոպական նախկին դաշնակիցների (Իտալիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Ֆինլանդիա ) միջև։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ