26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայում հայ զինվորի սպանության գործը կրկին կքննվի

Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայազգի Սևակ Բալըքչըի գործը 6 տարի անց կրկին  կքննվի, սակայն այս անգամ՝  քաղաքացիական դատարանում:

Այդ մասին հայտնում է «Haberturk» լրատվամիջոցը, տեղեկացնելով, որ Սևակ Բալըքչըի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա 2018թ. փետրվարի 8-ին, Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի դատարանում:

Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած կրակից: Վերջինս դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման:

2013թ. դատարանի կողմից ընդունված որոշմամբ՝ Աղաօղլուն ոչ թե դիտավորյալ այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով էր սպանել Սևակին:

Սակայն Բալըքչը ընտանիքը, դիմելով վճռաբեկ ռազմական դատարան, բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Դատարանը բավարարել էր ընտանիքի բողոքը և գործը հետ էր ուղարկել դատարան: 

Քանի որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո  երկրում  վերացվեցին  բոլոր ռազմական դատարանները, հայազգի զինվորի գործը քննվելու է քաղաքացիական դատարանում:

Հիշեցնենք, որ Բալըքչըի ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ