28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Էրդողանական Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ»

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) հնարավոր բան չէ:

Ըստ «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Օզդեմիրն այդ մասին հայտնել է «Կանաչների» և իշխող «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ-CDU) կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ քննարկումների ժամանակ:

Մինչ կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ բանակացությունների մեկնարկը, ելույթով հանդես է եկել ազգությամբ թուրք պատգամավորը Օզդեմիրը: Վերջինս շեշտել է, որ  քննարկումների ժամանակ անհրաժեշտ է խոսել ոչ միայն Թուրքիայի եվրաանդամակցության, այլև Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացիների վիճակի մասին:

«Ամեն ոք գիտի, որ էրդողանական Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ: Դրա տեղը ահնրաժեշտ է խոսել , թե ինչպես է հնարավոր ապահովել գերմանացի պատանդների ազատ արձակումը»,- շեշտել է Օզդեմիրը:

Վերջինս նշել է, որ այս պահին Գերմանիայի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, հասնել Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացիների ազատ արձակմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ