Թուրք-քրդական բախումներ Հաքքարիում․ թուրքական կողմն ունի 8 կորուստ
Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջան Հյուսիսային Իրաքից ներթափանցած քուրդ զինյալների և տեղի թուրք ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել։
Թուրքական «Mynet» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի հայտարարությանը, նշում է, որ Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայինների հետ բախումների ժամանակ սպանվել է 6 թուրք զինվոր և 2 անվտանգության աշխատակից։ Քուրդ զինյալներն ունեցել են 5 կորուստ։
Աղբյուրը նշում է, որ դեպքից հետո Թուրքիայի ուժայինները ռազմական ուղղաթիռի աջակցությամբ լայնամասշտաբ օպերացիա են սկսել գրոհայիններին հայտնաբերելու համար։
Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է այն, ինչ տեղի է ունեցել սահմանին:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահամաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը: