18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Նոր կամուրջ․ Արցախ-Մեքսիկա /տեսանյութ/

ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջնորդությամբ Արցախում գտնվող Մեքսիկայի խորհրադարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրադարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այցելության նպատակն է ավելի առարկայական ծանոթանալ Արցախի, նրա հիմնախնդրի ու ժողովրդի հետ։ Փորձել հասկանալ արցախցների կողմից մղվող պայքարի բովանդակությունը։

Մատիլդ Մանուկյանը Թուրքիայի 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից էր

Թուրքիայում առաջին հասարակաց տները բացվել են 19-րդ դարի վերջերին: Մասնավորապես դրանք բացվել են ղրիմյան պատերազմի տարիներին (1853-1856թթ)` զինվորների «սեռական պահանջները բավարարելու համար»: Այսօր Թուրքիայում գործող մոտ 56 հասարակաց տների 85%-ը ապօրինի է աշխատում: Պատճառն այն է, որ Թուրքիայում 100 հազարից ավելի մարմնավաճառ կա, սակայն նրանցից միայն 15 հազարը պաշտոնապես աշխատելու թույլտվություն ունի: Խոսելով Թուրքիայում հասարակաց […]

Կհանդիպեն Թուրքիայի և Իրաքի վարչապետները

Հոկտեմբերի 25-ին Անկարայում հանդիպելու են և Իրաքի և Թուրքիայի վարչապետները: Ըստ թուրքական «Konhaber» լրատվակայքի՝ Հայդար Իբադիի և Բինալի Յըլդըրըմի հանդիպումը կայանլու է Չանքայա պալատում: Կողմերը խոսելու են թուրք-իրաքյան հարաբերությունների, երկկողմ համագործակցության ընդլայնման մասին: Կքննարկվեն նաև  տարածաշրջանային մի շարք խնդիրներ, մասնավորապես իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեի հարցը: Նախատեսվում է քննարկել նաև, թե ինչպիսի քայլեր են հարկավոր […]

Թուրքիան Գերմանիային 81 անձի արտահանձնման պահանջ է ներկայացրել

Գերմանիայի արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2016թ․ հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիան Գերմանային արտահանձնման 81 հայտ է ներկայացրել; «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ նախարարությունը չի մասնավորեցրել, թե այդ անձանցից հատկապես քանիսն են Թուրքիայի կողմից մեղադրվում ահաբեկչության հետ կապի մեջ։ Ավելի վաղ՝ 2017թ․ փետրվարին նախարարության  հրապարակած տեղեկության համաձայն՝ 2016թ․ ընթացքում Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել հետախուզման մեջ […]

«Այդ անօդաչու թռչող սարքերը կարող են հայտնվել եղբայր Ալիևի մոտ, ապա կիրառվել ՀՀ-ի ու Արցախի դեմ»

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հոկտեմբերի 22-ին հայտտարարել է այն մասին, որ այդ երկրում զանգվածային արտադրության   է   դրվել տեղական արտադրության Alpagu («Ալփագու») մահապարտ  անօդաչու թռչող սարքը։  Թուրքիան նման քայլի գնացել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն մերժել է նման ԱԹՍ-ներ վաճառել․ այս մասին   գրում է razm.info կայքը՝ հղում անելով Թուրքիայի ՊԱԳՎ ղեկավարի հայտարարությանը: Թուրքիան «ԱԼփագու» մահապարտ […]

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական Աֆրին քաղաքի սահմանին

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի Աֆրին քաղաքին սահմանակից Քիլիս շրջանում: «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ օրերս Քիլիս են ուղարկվել «Ֆըրթնա» տեսակի հաուբից հրանոթներ, զրահապատ մեքենաներ և հրամանատարական միավորումներ: Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ զինտեխնիկան և զինանձնակազմը միացել են են սիրիական Աֆրինին սահմանակից շրջանում տեղակայված թուրքական սահմանային միավորումներին: Ավելի վաղ թուրքական  «Yenisafak» պարբերականը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ […]

Թուրքիայում տղամարդը ինքնասպան է եղել ուղիղ եթերում /տեսանյութ/

Թուրքիայի Կայսերի նահանգում 54-ամյա Այհան Ուզունը, առանց իր թույտվությունն առնելու դստերը կնության տալու փաստից վիրավորված, ուղիղ եթեում ինքնասպանություն է գործել: Ըստ թուրքական «Հաբեր7» լրատվական կայքի՝ Ուզունը իր ֆեյսբուքյան էջից ուղիղ միացումով դիմել է հարազատներին, պնդելով որ իրեն չեն հարգում, անտեսել են իր կարծքիը և առանց իր թույտվությունը ստանալու աղջկան ամուսնացնում են: 54-ամյա տղամարդը հրաժեշտի խոսքեր […]

Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում

Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի հայ համայնքում կազմակերպած միջոցառումը թուրքական մամուլում բուռն քննարման առիթ է դարձել։ Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Քյոլնի Հայոց առաջնորդարանի նախաձեռնությամբ Քյոլնի կաթոլիկ եկեղեցուն կից հավաքների կենտրոնում անցկացվել է «Հայկական մշակույթը և պատմությունը․ լուռ Արարատ» խորագրով միջոցառումը։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է մի քարտեզ, որտեղ Հայաստանի սահմանները հյուսիսում հասնում են մինչև ներկայիս Թուրքիայի Սամսուն, հարավում՝ […]

Էրդողանի ղեկավարած Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի

Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենը հայտարարել է, որ թեև Ռեջեփ Էրդողանի ղեկավարած Թուրքիան տեղ չունի Եվրամիության երկրների շարքում, բայց անհրաժեշտ է շարունակել եվրաանդամակցության բանակցությունները: «Թուրքիան մեր աչքի առաջ է: Ու քանի դեռ գտնվում է Էրդողանի ռեժիմի տակ, բոլորովին այն Թուրքիան չէ, որի մուտքը Եվրամիություն անհրաժեշտ է»,- ըստ «T24» լրատվամիջոցի մեկնաբանել է Դանիայի վարչապետը: Նա հույս է […]

Թուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում հրթիռակոծել է PKK-ի դիրքերը

Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռները հրթիռակոծել են Հոյւսիսային Իրաքում գտնվող Զապ, Ավաշին և Բասյան շրջաններում տեղակայված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարները: «Turkiyegazetesi» թերթի կայքի հաղորդմամբ՝ գործողության ժամանակ սպանվել է 4 քուրդ զինյալ: Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահամաններից դուրս՝ մասնավորապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի