18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր. Օրհան Փամուք

Գերմանիայում լույս է տեսել նոբելյան մրցանակակիր թուրք աշխարհահռչակ վիպասան Օրհան Փամուքի  «Կարմիր մազերով կինը» վեպի գերմաներեն թարգմանությունը: Ըստ «Deutsche Welle» (DW) լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  գրքի շնորհանդեսին մասնակցելու  նպատակով Փամուքը մեկնել է Բեռլին: Մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսել է ոչ միայն իր գրքի, այլև Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին: Փամուքը համոզված է, որ Թուրքիայի ապագան միայն այն դեպքում […]

Այսօր Թուրքիայում մտքի ազատություն չկա, և դա ինձ զայրացնում է․ Օրհան Փամուք

Նյու Յորքում բնակվող աշխարհահչակ թուրք գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը իտալական « La Stampa» թերթին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Թուրքիայի ապագայի, ինչպես նաև հին Ստամբուլի հետ կապված իր հիշողությունների մասին: Թուրքական «Mynet» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ  2017թ. Իտալիայում վերահրատարակվել է Օրհան Փամուքի «Ստամբուլ. Հիշողություններ և քաղաք» ստեղծագործությունը, որտեղ առանձնակի տեղ էր հատկացվել Ստամբուլի մասին […]

Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հռչակավոր հայ լուսանկարչի անունը

Ստամբուլի քաղաքապետարանը ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկը: Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը: Աղբյուրը հայտնում է, որ չնայած նրան, որ սովորաբար քաղաքապետարանը մերժում է փողոցները վերանվանելու առաջարկները, այս անգամ հավանություն է տվել 89-ամյա լուսանկարչի անունով փողոց ունենալու առաջարկին: Արա Գյուլերը երկար տարիներ ապրել է վերոնշյալ […]

Մեր համայնքից խլել եք ընտրություններ անցկացնելու իրավունքը․ Գարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի և հայկական հիմնադրամներում ընտրությունների հարցը։ Մեջլիսում բյուջետային պլանավորման հանձնաժողովում հարկային նոր օրենքների և հիմնադրամների վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումների քննարկման ժամանակ Փայլանը հայտարարել է, որ  հայ համայնքի հիմնադրամները 5 տարի է՝ զրկված են ընտրություններ անցկացնելու իրավունքից։ «5 տարի առաջ մեզանից խլել եք ընտրելու մեր […]

Էրդողանի թիկնազորը սկսել է օգտագործել տեղական արտադրության զենքեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը սկսել է օգտագործել թուրքական արտադրության MPT-76 ինքնաձիգեր: Ըստ թուրքական  «Takvim.com.tr» լրատվամիջոցի՝  այդ մասին համապատասխան հրահանգ է տվել անձամբ Թուրքիայի նախագահը: Ընդգծվում է, որ Էրդողանը հոկտեմբերի 13-ին Թուրքիայի նահանգապետների հետ հանդիպման ժամանակ նշել է  ազգային արտադրության սպառազինության օգտագործման կարևության մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելել էր  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […]

«S-400»-ի հարցում որևէ դժվարություն չունենք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Ուկրանիա և Սերբիա կատարած այցերից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական բանակցությունների մասին: Ինչպես իրազեկում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, թուրքական «Star» լրատվամիջոցի լրագրողը Թուրքիայի նախագահին հարց է ուղղել, թե  արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն կա այդ ՀՕՊ համակարգերը համատեղ արտադրելու պայմանավորվածություն: Ինչպես […]

Թուրքիայի զինուժը ներխուժել է Սիրիա (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-ին գիշերը Թուրքիայի զինված ուժերը (TSK) մտել են Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջան: Ըստ թուրքական  «Gazetevatan» թերթի կայքի՝  Թուրքիայի  զինուժի ներխուժումը  Իդլիբ, ընթանում է  Իրանի և Ռուսաստանի հետ համաձայնությամբ, որը ձեռք է բերվել Աստանայի բանակցությունների   շրջանակներում: Նախատեսվում է Իդլիբում ստեղծել անվտանգության գոտի: Միջանկյալ նշենք, որ Իդլիբում լարված դրություն է, քանի որ  «Ալ-Քաիդա»  ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից […]

Եւս մի պատերազմ Հայաստանի դեմ եւ Մոսկվան «հօդս կցնդի». Ժամանակ

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ալիեւը չի կարող անվերջ փախչել Սարգսյան–Ալիեւ հանդիպումից, իսկ հանդիպման ընթացքում քննարկվելու է հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցը։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարն այլ հայտարարություն չի էլ անի, եթե նույնիսկ իրավիճակը լինի այլ,եւ իրականում ճիշտ լինեն այն պնդումները, որ անում են ադրբեջանցի պաշտոնյաները։ Ի վերջո, դիմակայությունը նաեւ քարոզչական է, եւ […]

Իրանի նախագահի զգուշացումը Քուրդիստանի ղեկավարությանը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանին խոսել է իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին, որը պաշտոնական Թեհրանը անօրինական է համարում: Ըստ թուրքական «Haber7»  լրատվամիջոցի՝ Իրանի նախագահը Քուրդիստանի ղեկավարությանը զգուշացրել է, որ իրաքյան Քուրդիստանը թանկ կվճարի անկախության հանրաքվեի անցկացման համար: «Իրանում, Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում ապրող քրդերին սիրում ենք: Չենք ցանկանում, որ […]

Պետությունը Բեքչյանին չի ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ. Շիրինօղլու

Թուրքիայի իշխանությունները Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չեն ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ: Նման պնդում է արել Պոլսի  հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Նա նշել է, որ այդ մասին հայտնել է տեղապահին՝ նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Շիրինօղլուն նաև ներկայացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի