18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը հայտարարել է, որ վիզաների հարցում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը չի անդրադառնա երկու երկրների ռազմական համագործակցության վրա: «Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր` Թուրքիայի հետ շարունակելու ենք պայքարել միևնույն թշնամու դեմ, մեր համագործակցությունը շարունակվելու է»,-նկատել է Մեթթիսը: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալությունը, հղում անելով ԱՄՆ-ի պետքարտուղարության աղբյուրներին, նշում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում վիզաների հարցով […]

Հանդիպել են Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին մեկնել է Վրաստան, որտեղ  մասնակցել է Եվրոպայի պաշտպանության նախարարների ժողովին: Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝  այդ ժողովից հետո Ջանիքլին առանձնահանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ: Հանդիպումն ընթացել է մամուլի համար դռնփակ պայմաններում: Հանդիպման ժամանակ Ջանիքլին շեշտել է, որ Վրաստանը Թուրքիայի համար մեծ կարևություն ունի: Նա նաև ասել է, […]

Թուրք պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի արարողությանը

Թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածության ֆոնին հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասի հրաժեշտի արարողությունը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ դեսպանի հրաժեշտի ընդունելությանը չեն մասնակցել ո՛չ թուրքական իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության ներկայացուցիչները:   Արարողությունը լուսաբանվել է սակավաթիվ լրագրողների կողմից, քանի որ հրավիրված լրագրողների մեծ մասը նույնպես […]

Հայկական թեմատիկայով թուրքական «Քարավան 1915» ֆիլմը հանվել է կինովարձույթից

Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» գեղարվեստական ֆիլմը հանվել է կինովարձույթից: «NTV» լրատվականի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ֆիլմը կինովարձույթից հանելու որոշման մասին հայտարարել է ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Իսմայիլ Գյունեշը: Նա նշել է, որ նման որոշում է կայացվել ֆիլմի դիստրիբյուցիայի հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով: Գյունեշի խոսքերով՝ ֆիլմի ստեղծման գրեթե բոլոր փուլերն ուղեկցվել են […]

Թուրք-ամերիկյան հարաբերություններն «ամենասառը» ժամանակաշրջանն են ապրում

Բրիտանական «Times» պարբերականն անդրադարձել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առաջացած լարվածությանն ու վիզաների տրամադրման երկկողմ դադարեցմանը։ «BBC Türkçe» -ի փոխանցամբ՝  բրիտանական թերթը թուրք-ամերիկյան ճգնաժամը բնութագրել է որպես «ՆԱՏՕ-ի դաշնակից երկու երկրների միջև վերջին տասնամյակների ընթացքում ծագած ամենամեծ սառնություն»։ Հիշեցնելով, որ երկու երկրների միջև կոնֆլիկտը ծագել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո, պարբերականը նշում է, […]

Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ զբաղվել S-400-ների համատեղ արտադրությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի   գնման և համատեղ արտադրության վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների մասին: Ըստ թուրքական «Yeniakit» թեթրի կայքի՝  Չավուշօղլուն անդրադառնալով այն խոսակցությունների, թե Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության չեն հասել S-400 համատեղ արտադրության հարցում, ասել է. «Մենք չգիտենք թե այդ հայտարարությունը ով է արել:  Սկուզբունքորեն համաձայնության ենք հասել  երկարաժամկետ […]

Ղրիմի անօրինական կցումը չենք ճանաչել և չենք էլ ճանաչի․ Էրդողան

Ուկրաինայում  գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ ասուլիսի ժամանակ հայտնի է դարձել, որ երկու նախագահները հանդիպման ժամանակ խոսել են թուրք-ուկրաինական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների մասին: Էրդողանը նաև անդրադարձել է Ղրիմի թաթարների խնդիրներին, […]

Էրդողանը քնել է Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնով է ընկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Կիևում անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես Պորոշենկոյի ելույթի ժամանակ Էրդողանը չի կարողանում հաղթահարել քունը: Թուրքական աղբյուրը Էրդողանի քնելը վերագրել է վերջինիս հոգնածությանը: Սոցցանցերի օգտատերերը նույնիսկ  նկատել են, թե ինչպես է […]

Գյումուշհանեի հայկական եկեղեցում պեղումներ են կատարվել

Թուրքիայի Գյումուշհանե նահանգի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում պեղումներ են կատարվել։ Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սուլեյմանիե շրջանում՝ մահմեդական մզկիթի հարևանությամբ գտնվող եկեղեցու ներսը շուրջ 2-3 մետր լցված է եղել հողով։ Կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են եկեղեցու շինությանը պատկանող սյուներ, զարդաքանդակներ, հայերեն արձանագրություններ։ Թուրք ճարտարապետ Յուսուֆ Բուրաք Դոլուի խոսքով՝ այս ամենից բացի հայտնաբերվել են նաև […]

Ստամբուլի դատախազությունը ԱՄՆ հյուպատոսարանի ևս մեկ աշխատակցի ձերբակալության որոշում է կայացրել

Հոկտեմբերի 4-ին Ստամբուլում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզի՝ լրտեսության և գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքներով կալանավորվելուց հետո Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցրեց վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: ԱՄՆ այս որոշումից հետո չուշացավ պաշտոնական Անկարայի պատասխան քայլը: Վերջինս դադարեցրեց վիզաներ տրամադրել ամերիկացիներին: Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականում այսօր տեղ գտած հրապարակման համաձայն իրականում թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառը ամերիկյան հյուպաստոսության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի