25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ զբաղվել S-400-ների համատեղ արտադրությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի   գնման և համատեղ արտադրության վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների մասին:
Ըստ թուրքական «Yeniakit» թեթրի կայքի՝  Չավուշօղլուն անդրադառնալով այն խոսակցությունների, թե Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության չեն հասել S-400 համատեղ արտադրության հարցում, ասել է.

«Մենք չգիտենք թե այդ հայտարարությունը ով է արել:  Սկուզբունքորեն համաձայնության ենք հասել  երկարաժամկետ և միջնաժամկետ համատեղ արտադրության հարցի շուրջ: Եթե ռուսները այդ հարցում մեզ հետ համաձայնության չհասնեն, մենք ուրիշ երկրի հետ կբանակցենք: Սակայն մեզ  պաշտոնապես բացասական պատասխան չի եկել», -ասել է Չավուշօղլուն:

Վերջինը հավելել է, որ Թուրքիան այժմ ՀՕՊ համակարգերի կարիք ունի, որպեսզի կարողանա պաշտպանել իր օդային սահմանները:  Եվ, այն պետությունները, որոնք Ռուսաստանի դեմ են տրամադրված և չեն ցանկանում, որ Թուրքիան ռուսներից գնի այդ համակարգերը, ապա թող Թուրքիային այլընտրանք առաջարկեն:  

Չավուշօղլուի խոսքերով ցանկացած պետություն իրավունք ունի ապահովել իր անվտանգությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ