18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

ԱՄՆ-ն և Թուրքիան դադարեցրել են երկկողմանի վիզաների տրամադրումը

Այն բանից հետո, երբ հոկտեմբերի 8-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցրեց վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, պաշտոնական Անկարան դիմել է պատասխան գործողությունների: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ հայտնի է դարձել, որ Թուրքիայի դեսպանատունը նույնպես դադարեցրել է վիզաներ տրամադրել ամերիկացիներին: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը «Twitter»-ի իր էջում: Աղբյուրը շեշտում է, որ փոխադարձ վիզաներ չտրամադրելու խնդիրը […]

Hurriyet. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտ պայմաններից էր

Հոկտեմբերի 10-ին լրանում է 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման 8-րդ տարին։ Այս առիթով թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Ունալ Չևիքյոզը անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին և հարաբերությունների կարգավորման հնարավոր հեռանկարներին։ Հիշեցնում է, որ այդ արձանագրություններով նախատեսվում էր երկկողմ հարաբերությունների զարգացում և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի հաստատում։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր, որ […]

Անկարան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Գերմանիայի հետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն գերմանական Spiegel-ին հարցազրույց է տվել և հայտարարել,որ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Գերմանիայի հետ…”Ես պատրաստ եմ ջանքեր գործադրել դրա համար…Չկան պատճառներ,որ Թուրքիայի և Գերմանիայի միջև լինեն խնդիրներ,եթե նույնիսկ 2017 թ-ը դժվար տարի էր…”,-ասել է Չավուշօղլուն… Տեղի ունեցավ այն,ինչին շատերը սպասում էին…Թուրքիայի բռնապետ Էրդողանը,ով սրեց […]

Ամերիկացի դեսպանն անհանգստացած է Թուրքիայի պահվածքից

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը խոսել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորման մասին։ Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ լրագրողների հետ զրույցում Բասսը նշել է, որ ամերիկացի աշխակցի ձերբակալմամբ Թուրքիայի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ցանկանում են վրեժ լուծել ԱՄՆ-ից: Նա, անհանգստություն հայտնելով ամերիկացի աշխատակցի ձերբակալման առնչությամբ, մասնավորապես ասել է. «Ինձ խորապես անհանգստացնում է այն փաստը, […]

Էրդողանը սպառնացել է փակել Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իրաքյան Քուրդիստանի ղեկավարները չչեղարկեն  անկախության հանրաքվեի արդյունքները, ապա պաշտոնական Անկարան օդային սահմանի հետ միասին կփակի նաև ցամաքային սահմանը: Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ Էրդողանը Անկարայում այդ մասին ասել է մտավորականների հետ հանդիպման ժամանակ: «Հանրաքվեն պատճառ է,  հետևանք չէ: Նրանց մի կողմում Իրանն է, հյուսիսում՝ Թուրքիան, հարավում՝ […]

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե աշտարակներ կտեղադրի

Թուրքիան Սիրիայի հետ սահմանի երկայնքով 688 կմ երկարությամբ բետոնե պատ կառուցելուց հետո, այժմ էլ սկսել է նմանատիպ պատ կառուցել 144 կմ  երկարություն ունեցող Իրանի հետ սահմանին: Թուրք-սիրիական սահմանին պատից հետո տեղադրվելու է 15 մետր բարձրությամբ 7 մետր շրջանագծով բետոնե աշտարակներ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այս աշտարակները, որոնք տեղադրվելու են սահմանի երկայնքով, նախատեսված են ապօրինի […]

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին

Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ  Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքի ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նամակ է ուղարկել իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունք ունեցող հոգևորականներին։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատրիարքական ընտրություններում թեկնածություն կարող են դնել այն հոգևորականները, ովքեր ծնվել են Թուրքիայում կամ որոնց ընտանիքը ծագումով Թուրքիայից է։ Այս չափանիշին համապատասխանում են 11 հոգևորական։ […]

Էրդողանը մեկնում է Ուկրաինա

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա: Թուրքական «Dogruhaber» լրատվամիջոցը, հաղում անելով Թուրքիայի նախագահականին, նշում է, որ Էրդողանը Ուկրաինայում կմանսկացի Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհդր 6-րդ ժողովին: Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի,  խորհրդարանի նախագահ Անդրեյ Պարուբիի, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ: Էրդողանը նաև հանդիպում կանցկացնի Ուկրաինայի թուրքերի հետ: […]

Ադրբեջանի սև ցուցակում հայտնված թուրք գործիչները մեկնաբանել են Արցախ կատարած այցը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Արցախի Հանրապետություն այցելած թուրք պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող Սաիթ Չեթինօղլուի, լրագրող և գրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել։ Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, միաժամանակ այդ անձինք ներառվել են Ադրբեջանի սև ցուցակում։ Ուֆուք Ուրասը Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքին տված հարցազրույցում թեմայի վերաբերյալ հետևյալն է […]

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը լրտեսության մեղադրանքով բերման է ենթարկվել: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Թոփուզը սերտ կապեր է ունեցել  գյուլենական գործիչների հետ: Հյուպատոսարանի աշխատակցին հարցաքննելուց հետո նրան կալանավորելու որոշում է կայացվել: Մեղադրանք է առաջադրվել «Քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով երկրի անվտանգությանը, ներքին կամ արտաքին քաղաքական շահերին վերաբերող գաղտնի տեղեկություններ տրամադրելու»  ինչպես նաև «Թուրքիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի