28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ամերիկացի դեսպանն անհանգստացած է Թուրքիայի պահվածքից

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը խոսել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորման մասին։

Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ լրագրողների հետ զրույցում Բասսը նշել է, որ ամերիկացի աշխակցի ձերբակալմամբ Թուրքիայի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ցանկանում են վրեժ լուծել ԱՄՆ-ից:

Նա, անհանգստություն հայտնելով ամերիկացի աշխատակցի ձերբակալման առնչությամբ, մասնավորապես ասել է.

«Ինձ խորապես անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայի կառավարությունից ոմանք նախընտրում են, որ այս գործը քննվի մամուլի միջոցով, այլ ոչ թե դատարանի առջև: Ըստ իս՝ սա արդար չէ, ավելի շատ նման է վրեժի: Համոզված եմ, որ ամերիկացի աշխակցին ուղղված մեղադրանքներն անհիմն են:  Հավատում եմ նաև նրան, որ այդ մեղադրանքները հաստատող ապացույցներ ի հայտ չեն գա»:

Նա շեշտել է, որ ազատ և ուժեղ մամուլը  ժողովրդավար հասարակության հիմքն է հանդիսանում և այդ առումով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հսկայական տարբերություն կա:  

Վերջում նա նկատել է տվել, որ իր մամուլի ասուլիսի ժամանակ ոչ բոլոր  լրատվամիջոցների  ներկայացուցիչներն են հրավիրված եղել, քանի որ որոշ թուրքական լրատվամիջոցներ չեն պահպանում լրագրողական էթիկան: Ամերիկացի դեսպանի դիտարկմամբ՝ թուրքական որոշ լրատվամիջոցներ ոչ օբյեկտիվ են և նախընտրում են հորինվածնքեր տարածել:

Հիշեցնենք, որ Թոփուզին մեղադրանք էր առաջադրվել «Քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով երկրի անվտանգությանը, ներքին կամ արտաքին քաղաքական շահերին վերաբերող գաղտնի տեղեկություններ տրամադրելու»  ինչպես նաև «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ» հոդվածների հատկանիշներով:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ