30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Էրդողանը մեկնում է Ուկրաինա

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա: Թուրքական «Dogruhaber» լրատվամիջոցը, հաղում անելով Թուրքիայի նախագահականին, նշում է, որ Էրդողանը Ուկրաինայում կմանսկացի Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհդր 6-րդ ժողովին:

Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի,  խորհրդարանի նախագահ Անդրեյ Պարուբիի, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ:

Էրդողանը նաև հանդիպում կանցկացնի Ուկրաինայի թուրքերի հետ:

Հաղորդվում է, որ Էրդողանը մի շարք արձանագրությունները և պայմանագրեր կստորագրի ուկրաինացի պաշտոնյանների հետ հանդիպումների ժամանակ:   

Թուրրքիայի նախագահը Ուկրաինայում կանդրադառնա նաև Ղրիմի հարցին, ինչպես նաև Ղրիմի թաթարների դրությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան միջազգային հարթակներում բազմիցս քննադատել է Ղրիմի կցումը Ռուսաստանին, համարելով դա անեքսիա:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ