29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անկարան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Գերմանիայի հետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն գերմանական Spiegel-ին հարցազրույց է տվել և հայտարարել,որ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Գերմանիայի հետ…”Ես պատրաստ եմ ջանքեր գործադրել դրա համար…Չկան պատճառներ,որ Թուրքիայի և Գերմանիայի միջև լինեն խնդիրներ,եթե նույնիսկ 2017 թ-ը դժվար տարի էր…”,-ասել է Չավուշօղլուն…
Տեղի ունեցավ այն,ինչին շատերը սպասում էին…Թուրքիայի բռնապետ Էրդողանը,ով սրեց գերմանա-թուրքական հարաբերություններն այն բանից հետո,երբ գերմանական Բունդեսթագը 2016 թ-ի հունիսի 2-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը,իսկ այս տավա ապրիլին Թուրքիայում տեղի ունենալիք սահմանադրական բարեփոխման հանրաքվեի քարոզարշավի շուրջ գրեթե դիվանագիտական պատերազմ էր հայտարարել Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելին,որին նույնիսկ անձնական վիրավորանքներ էր “հղում”,իսկ գերմանացի օրենսդիրներին չէր թույլ տալիս այցելել Ինջիրլիկում ծառայող գերմանացի զինվորականներին,կտրուկ փոխեց իր քաղաքականությունը Բեռլինի նկատմամբ այն բանից հետո,երբ այս տարվա սեպտեմբերի 24-ին Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթանակ տարավ կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական միությունը,որի արդյունքում ֆրաու Մերկելը ևս 5 տարով կղեկավարի Գերմանիան…Մերկելին ֆաշիստ անավանող Էրդողանի արտգործնախարարը հասկանալով,որ Անկարայի հակագերմանական քաղաքականությունը բացի Թուրքիային վնասելուց այլ արդյունք չտվեց,հիմա էլ խաղաղասիրական ելույթներով է հանդես գալիս…
Անկարայի կողմից Բեռլինի դեմ սանձազերծած “սառը պատերազմը”,որն ավարտվեց Էրդողանի նախաձեռնությամբ ինձ հիշեցնում էր Իվան Կրիլովի “Փիղը և Մոսկան” առակի հերոսներին…Բեռլինն այս ամբողջ ընթացքում չարձագանքեց Անկարայից հնչող վայրահաչոցներին… 
Հ.Գ.Հատկանշական է,որ Չավուշօղլուն հատուկ նշում է,որ գեմանա-թուրքական հարաբերությունները բարդացել են 2017 թ-ին…Սակայն դրանք վատթարացան 2016 թ-ի ամռանից,երբ Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և չզիջեց Անկարայից հնչող շանտաժներին…Էրդողանը հենց դրանից հետո խզեց իր հարաբերությունները Բեռլինի հետ…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ