12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Էրդողանը քնել է Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնով է ընկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Կիևում անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես Պորոշենկոյի ելույթի ժամանակ Էրդողանը չի կարողանում հաղթահարել քունը: Թուրքական աղբյուրը Էրդողանի քնելը վերագրել է վերջինիս հոգնածությանը: Սոցցանցերի օգտատերերը նույնիսկ  նկատել են, թե ինչպես է տեսանյութի 45-րդ վայրկյանին Պորոշենկոն ձեռքով թեթևակի հարվածում սեղանին՝ փորձելով արթնացնել  Էրդողանին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում: Նշվում է, որ մամուլի ասուլիսին նախորդած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային թեմաների լայն շրջանակ:  

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ