15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստամբուլի դատախազությունը ԱՄՆ հյուպատոսարանի ևս մեկ աշխատակցի ձերբակալության որոշում է կայացրել

Հոկտեմբերի 4-ին Ստամբուլում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզի՝ լրտեսության և գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքներով կալանավորվելուց հետո Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցրեց վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին:

ԱՄՆ այս որոշումից հետո չուշացավ պաշտոնական Անկարայի պատասխան քայլը: Վերջինս դադարեցրեց վիզաներ տրամադրել ամերիկացիներին:

Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականում այսօր տեղ գտած հրապարակման համաձայն իրականում թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառը ամերիկյան հյուպաստոսության ևս մեկ աշխատակցի ձերբակալությունն է:

Բանն այն է, որ նախօրեին Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել հյուպատոսարանի ևս մեկ աշխատակցի, որի կինը կասկածվում է գյուլենականների հետ կապ ունենալու մեջ: Այս որոշումից հետո էլ ԱՄՆ դադարեցրել է Թուրքայի քաղաքացիներին վիզաներ տրամադրել: Նշվում է, որ վերոնշյալ անձը առայժմ հյուպատոսարանից դուրս չի եկել ու չի ձերբակալվել: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ