29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայի զինուժը ներխուժել է Սիրիա (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-ին գիշերը Թուրքիայի զինված ուժերը (TSK) մտել են Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջան:

Ըստ թուրքական  «Gazetevatan» թերթի կայքի՝  Թուրքիայի  զինուժի ներխուժումը  Իդլիբ, ընթանում է  Իրանի և Ռուսաստանի հետ համաձայնությամբ, որը ձեռք է բերվել Աստանայի բանակցությունների   շրջանակներում: Նախատեսվում է Իդլիբում ստեղծել անվտանգության գոտի:

Միջանկյալ նշենք, որ Իդլիբում լարված դրություն է, քանի որ  «Ալ-Քաիդա»  ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից մեկը փորձում  է տարածքը իր վերահսկողության տակ վերցնել: Իսկ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն  կանխել դա:

Աղբյուրը տեղեկացնում է, որ գիշերը Թուրքիայի զինուժին պատկանող 12 զրահապատ մեքենայից կազմված ավշորասյունը 80 թուրք զինվորների հետ միասին մտել է Սիրիա և շարժվել դեպի Իդլիբ: Նշվում է, որ Սիրիա են մտել նաև թուրքական տանկեր:

Թուրքիայի հատուկ ծառայությունները հոկտեմբերի 8-ից սկսած հետախուզական տվյալներ էին հավաքում՝ Իդլիբ մուտք գործելու համար:

Հիշեցնենք, որ Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի է սահմանվել. որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ