15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական Աֆրին քաղաքի սահմանին

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի Աֆրին քաղաքին սահմանակից Քիլիս շրջանում:

«Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ օրերս Քիլիս են ուղարկվել «Ֆըրթնա» տեսակի հաուբից հրանոթներ, զրահապատ մեքենաներ և հրամանատարական միավորումներ:

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ զինտեխնիկան և զինանձնակազմը միացել են են սիրիական Աֆրինին սահմանակից շրջանում տեղակայված թուրքական սահմանային միավորումներին:

Ավելի վաղ թուրքական  «Yenisafak» պարբերականը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Թուրքիայի զինուժը Իդլիբից հետո պատրաստվում է հյուսիսից ներխուժել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին քաղաք, որը ռազմակավարական կարևորություն ունի պաշտոնական Անկարայի համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ