18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Վանա լճում հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի հնագույն ամրոց

Թուրքիայի  «Yüzüncü Yıl» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը  հայտարարել է, որ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ամենայն հավանականությամբ ամրոց պատկանում է Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության, թուրք պրոֆեսորի խոսքերով ամրոցը ջրի տակ է անցել, քանի որ լճի մակարդակը վերջին 100-ամյակի ընթացքում բարձրացել է շուրջ 150 մետրով: Ըստ […]

Ռուսաստանում Ադրբեջանի գլխավոր լոբբիստներից մեկը օրհասական վիճակում է հայտնվել

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքական Milliyet-ը տեղեկացնում է,որ Անթալիայում գտնվող յոթաստղանի Mardan Palace հյուրանոցը,որը պատկանում է ռուսաստանցի հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովին թալանվում է…Այս տարվա աշնանը հարկերը չվճարելու պատճառով հյուրանոցը հոսանքազրկվել է,որից հետո հյուրանոցի տարածում հայտնել են գողեր…Ըստ պարբերականի նրանց հաջողվել է Mardan Palace-ի տարածքից գիշերով դուրս բերել ոսկեզօծ ցանկապատի և […]

Թուրքիան Ռուսաստանից գնել է С-400 համակարգերը

«Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին հայտարարել է,որ Անկարան Ռուսաստանից գնել է զենիթա-հրթիռային С-400 համակարգերը…”Այդ գործարքն ավարտված է…С-400 համակարգերը գնված են…”,-մեջբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերը Milliyet-ը… Հիշեցնեմ,որ Անկարայի և Մոսկվայի միջև քննարկումները Թուրքիայի կողմից С-400 զենիթա-հրթիռային համակարգեր գնելու մասին առաջին անգամ տեղի էին ունեցել 2016 թ-ի դեկտեմբերին կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերին նվիրված […]

Սելինա Դողանը Թուրքիայի կրթության նախարարից պահանջել է լուծել սիրիահայ երեխաների ուսման հարցը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել Թուրքիա գաղթած սիրիահայ երեխաների կրթության հարցը։ «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձանժողովում կրթության նախարարության բյուջեի քննարկման ժամանակ Դողանը կրթության նախարար  Իսմեթ Յըլմազի ուշադրությանն է ներկայացրել սիրիահայ երեխաների ուսումնառության շուրջ ստեղծված իրավիճակը և պահանջել լուծում տալ հարցին։ Նշելով, որ Սիրիայից եկած ոչ բոլոր երեխաներն են արաբ […]

Թուրքիայի իշխանությունները Թրամփի նախկին խորհրդականին փորձել են կաշառել

Թուրքիան Դոնալդ Թրամփի նախկին խորհդական Մայքլ Ֆլինին առաջարկել էր 15մլն դոլար,  իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի   փախուստը ԱՄՆ-ից դեպի Թուրքիա կազմակերպելու համար։ Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության, նման տեղեկություն է հրապարակել ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը։  Մշակված ծրագրի համաձայն՝ Ֆլինը իր որդու հետ  միասին պետք է կազմակերպեր Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից։ Նախատեսվում էր, որ Գյուլենը պետք […]

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը բյուջեից 2.7 մլն լիրա է ծախսել նվերների համար

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը 2016 թվականին պետական բյուջեի փողերով ամենաշատ նվերներ բաժանած պաշտոնյան է դարձել Թուրքիայում: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Քահրաման 2016-ին խորհրդարանի բյուջեից 2.7 (696000 դոլար) մլն թուրքական լիրա է հատկացրել նվերներ գնելու համար՝ այս ցուցանիշով առաջ անցնելով նույնիսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Նշվում է, որ Քահրամանը մեջլիսի պատգամավորներին Մուհամեդ մարգարեի […]

Թուրքիայի զինված ուժերը համալրվել են նոր տեսակի ռումբերով

Թուրքիայի  գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TÜBİTAK)  երկրի զինված ուժերի շահագործմանն է հանձնել «NEB» (Nüfuz Edici Bomba) տեսակի ռումբերը, որոնք նախատեսված են թաքստոցները և բետոնե կառույցները  ոչնչացնելու համար: Ըստ թուրքական «Tunaguzelyurt» լրատվակայքի՝ այդ ռումբերը, որոնք դրվել են սերիական արտադրության, տեղադրվելու են Թուրքիայի F-16 ռազմական ինքնաթիռների վրա: Դրանք կարող են ոչնչացնել նաև վերգետնյա թիրախներ: «NEB»-ի երկարությունը կազմում է 2600 […]

Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահի հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Սպիտակ տանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ: Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են 2 երկրների միջև տեղի ունեցած վիզային ճգնաժամին, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանն ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող թեմաներ: Հանդիպումից հետո Սպիտակ տնից արված առաջին պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ Փենսը Յըլդըրըմին […]

«Ինձ ձերբակալեցին Էրդողանի խոսքերից հետո»

Թուրք գործարար, հասարակական գործիչ, «Anadolu Kültür»  և «İletişim Yayınları» թուրքական կազմակերպությունների նախագահ Օսման Քավալան բանտից հայտարարություն է արել իր ձերբակալության մասին: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ կալանավորվելուց հետո արված առաջին հայտարարության մեջ Քավալան նշել է, որ իր ձերբակալությանը նախորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իրեն թիրախավորող խոսքերը:  Հիշեցնելով, որ Էրդողանն իր հասցեին «Թուրքիայի Սորոս» արտահայտությունն էր կիրառել՝ […]

Օֆշորային սկանդալում հայտնված Թուրքիայի վարչապետի որդիների հարցը չի քննարկվի մեջլիսում

Թուրքիայի Խորհրդարանում  մերժվել է  երկրի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ)  առաջարկը, որով  կոչ էր արվում հետաքննել  այն օֆշորային սկանդալը, որի մեջ ներգրավված են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի 2 որդիները: Ըստ թուրքական  «Diken» թերթի կայքի՝  առաջարկը մերժվել է, քանի, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) դեմ է քվեարկել այդ առաջարկին: Թուրքական աղբյուրը նշում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի