17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վանա լճում հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի հնագույն ամրոց

Թուրքիայի  «Yüzüncü Yıl» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը  հայտարարել է, որ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ամենայն հավանականությամբ ամրոց պատկանում է Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին:

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության, թուրք պրոֆեսորի խոսքերով ամրոցը ջրի տակ է անցել, քանի որ լճի մակարդակը վերջին 100-ամյակի ընթացքում բարձրացել է շուրջ 150 մետրով:

Ըստ նրա՝ բարեբախտաբար  ամրոցի պատերը լավ են պահպանվել և բոլորովին չեն վնասվել: Դրան նպաստել է մասնավորապես այն, որ լճի ջուրը աղի է: 

Թուրք պրոֆեսորի կարծիքով լիճը, որն իր մեջ բազմաթիվ առեղծվածներ է թաքցնում, կարող է գրավել դայվինգի սիրահարներին ու հնագետներին: 

Հիշեցնենք, որ Ուրարտուն, կամ Վանի թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9–6–րդ դարերում։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ