17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օֆշորային սկանդալում հայտնված Թուրքիայի վարչապետի որդիների հարցը չի քննարկվի մեջլիսում

Թուրքիայի Խորհրդարանում  մերժվել է  երկրի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ)  առաջարկը, որով  կոչ էր արվում հետաքննել  այն օֆշորային սկանդալը, որի մեջ ներգրավված են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի 2 որդիները:

Ըստ թուրքական  «Diken» թերթի կայքի՝  առաջարկը մերժվել է, քանի, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) դեմ է քվեարկել այդ առաջարկին:

Թուրքական աղբյուրը նշում է, որ նոյեմբերի 9-ին նմանատիպ առաջարկով խորհրդարանում հանդես է գալու երկրի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ):

Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ISIJ) «Դրախտի թղթերի» հրապարակումից հետո օֆշորային սկանդալի կենտրոնում էին հայտնվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նրա որդիները: Փաստաթղթերից հայտնի էր դարձել որ վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմ, Բյուլենթ Յըլդըրըմ Մալթայում ունեն 5 ընկերություններ (Hawke Bay Marine Co,  Black Eagle Marine, South Seas Shipping N.V., Dertel Shipping Limited, Nova Warrior Limited.): Պարզվել էր նաև որ Յըլդըրըմի որդիներից բացի հորեղբայր Յըլմազ Յըլդըրըմը նույնպես օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ