28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիան Ռուսաստանից գնել է С-400 համակարգերը

«Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին հայտարարել է,որ Անկարան Ռուսաստանից գնել է զենիթա-հրթիռային С-400 համակարգերը…”Այդ գործարքն ավարտված է…С-400 համակարգերը գնված են…”,-մեջբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերը Milliyet-ը… Հիշեցնեմ,որ Անկարայի և Մոսկվայի միջև քննարկումները Թուրքիայի կողմից С-400 զենիթա-հրթիռային համակարգեր գնելու մասին առաջին անգամ տեղի էին ունեցել 2016 թ-ի դեկտեմբերին կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերին նվիրված նիստին…

Վերջին շրջանում ՆԱՏՕ-ն իր դժգոհությունը հայտնեց Մոսկվայի և Անկարայի միջև այս գործարքի վերաբերյալ և սպառնաց իր անդամ Թուրքիային պատժամիջոցներով… Սակայն,ինչպես երևում է,Բրյուսելի հետ հարաբերությունների վատթարացումը չկանգնեցրեց Էրդողանին ռուսների հետ այս համաձայնագրի կնքումից…

Ի դեպ,Թուրքիայի պաշտպանության նախարարն Արևմուտքից սպասվելիք դժգոհությունները և քննադատությունները մեղմելու նպատակով լրագրողներին նաև տեղեկացրել է,որ Անկարան շարունակելու է Eurosam ընկերության հետ աշխատել նոր նակաօդային պաշտանության համատեղ համակարգ ստեղծելու աշխատանքները…
Մեր ռազմավարական գործընկերը ոչ միայն զինում է Հայաստանի թշնամի Ադրբեջանին,այլև վերջինիս հովանավոր Թուրքիային,ով երբևիցե չի թաքցրել,որ С-400 համակարգերը մտադիր է տեղադրել երկրի արևելքում՝Արևմտյան Հասատանում՝ՀՀ-ի սահմանների մոտ…

Հ.Գ.Ստացվում է այնպես,որ Մոսկվան ժամանակակից զինտեխնիկա վաճառելով Անկարային,մեզ սպառնում է վերջինիս միջոցով և էլ ավելի է մեծացնում իր Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի նշանակությունը մեզ համար…»։

Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ