11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Էրդողանը ընդդիմադիր գործչից կպահանջի 13.000 դոլարի բարոյական վնասի փոխհատուցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) փոխնախագահ և խոսնակ Բյուլենթ Թեզջանից բարոյական փոխհատուցում կպահանջի  իրեն «ֆաշիստ բռնապետ»  անվանելու համար։

Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այդ մասին իր «Twitter»-ի էջից հայտնել է Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդինը։

Վերջինս նշել է, որ իրենք համապատասխան հայցով դիմել են դատարան, որպեսզի Թեզջանին պարտադրվի Էրդողանին փոխհատուցել  50.000 թուրքական լիրա (մոտ 13.000 դոլար) նրան պատճառված բարոյական վնասի համար:

Ավելի վաղ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքնություն էր սկսել Թեզջանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ  Թեզջանը, օրերս հանրության առջև ելույթ ունենալիս, Էրողանին «ֆաշիստ բռնապետ» էր անվանել: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ