21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանի կոշտ արձագանքը Մերկելին

Թուրք-գերմանական հարաբերությունները շարունակվում են լարված մնալ: Ինչպես իրազեկում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասցեին: «Դու Թուրքիայի Հանրապետության նախագահի ու նախարարների առաջ դուռ ես փակում: Ասում ես, որ Հոլանդիայի կողքին ես կանգնած: Դե որ այդպես է, ես էլ իրավունքի և իմ ժողովրդի կողքին […]

Ինչպես ապավինել հանցագործի գթասրտությանը. Հրապարակ

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը մի քանի հետեւություն է արել երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Օրակարգից դուրս» հաղորդմանը տված հարցազրույցից։ Դավիթ Բաբայանը ասաց, որ շատ կարեւոր է երկարատեւ եւ կայուն խաղաղության գաղափարը։ Սակայն, ըստ նրա, որպեսզի խաղաղությունը լինի երկարատեւ, կարգավորումը պետք է լինի այնպիսին, որ խոստանա կայուն եւ երկարատեւ խաղաղության […]

Դինքի սպանության գործով Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացվել

Թուրքական դատարանը «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է «Haberler» լրատվական կայքը: Ստամբուլի դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն Դինքի սպանության հետաքննության շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենին և մի քանի այլ անձանց ձերբակալելու պահանջ էր ներկայացրել դատարան:  Բավարարելով […]

Նոր լարվածություն թուրք-գերմանական հարաբերություններում

Թուրքիայի և Գերմանիայի միջև նոր կոնֆլիկտ է զարգանում:  Այս մասին գրում է  «Hürriyet» թերթի կայքը: Գերմանիայի դաշնային  հետախուզական ծառայության (BND) ղեկավար Բրունո Քահլը կասկածելի է համարել այն պնդումները, թե հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի ետևում իսկապես կանգնած է Ֆեթհուլլահ Գյուլենը: Քահլը նշել է, որ Թուրքիան բազմիցս փորձել է ապացուցել այդ վարկածը, բայց այդպես էլ չի […]

Հրդեհը մարելու ժամանակն է․ Առաջին նախագահը չի հրաժարվելու

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հյուրընկալվել է Առաջին ալիքի «Օրակարգից դուրս» հաղորդաշարին, որի շրջանակում խոսել է նաեւ Արցախի հիմնահարցի կարգավորման մասին։ Նա նշել է, որ միջազգային հանրությունը հարմարվել էր սառեցված կոնֆլիկտի հետ և լուրջ ջանքեր չէր գործադրում: «Հիմա նոր հանգամանքներ կան, որոնք լավատեսություն են ներշնչում, որ առաջիկա ժամանակներում այդ հարցն անպայման լուծվելու […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը […]

Թուրքիան հայտարարել է Գերմանիայում նախատեսված քարոզչական միջոցառումները չեղարկելու մասին

Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) արտասահմանում ընտրական գործընթացը համակարգող կենտրոնը հայտարարել է Գերմանիայում նախատեսված քարոզչական միջոցառումների չեղարկման մասին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության որևէ անդամ ապրիլի 16-ին Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Գերմանիայի թուրքերի շրջանում քարոզչական միջոցառում չի իրականացնելու: Հայտարարարությունից ժամեր առաջ էլ ԱԶԿ-ի` Հոլանդիայի քարոզարշավի […]

Դինքի սպանության գործով ձերբակալվել է 6 հոգի

Թուրքիայում «Ակօս»  շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում նոր զարգացումներ են գրանցվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 8 հոգու ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնող «Turkiyegazetesi» լրատվական կայքը: Դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ձերբակալման որոշում է կայացրել այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են Դինքի […]

Արցախում անցկացված բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ

Արցախում այսօր ավարտվեց բլոգերների միջազգային ֆորումը, որը կազմակերպվել էր մարտի 19-21-ը «Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության կողմից, հայտնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը: Ֆորումի շրջանակներում տեղի են ունեցել պրեզենտացիաներ, քննարկումներ, շրջայց առաջնագիծ, Թալիշ, Շուշի և մի շարք այլ վայրեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն բլոգերների ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժի իրավունքների վերաբերյալ՝ դատապարտելով դրանք սահմանափակելուն […]

Ստեփանակերտում ակտիվ հանդիպումների մեջ են նաև բելգիացի խորհրդարանականները /ֆոտո/

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Արցախում արտասահմանցի բլոգերների՝ միջազգային ֆորումին մասնակցությանը զուգահեռ Ստեփանակերտում ակտիվ հանդիպումների մեջ են նաև բելգիացի խորհրդարանականները: Եթե Ադրբեջանը շարունակի «սև ցուցակների» քաղաքականությունը, վերջում ինքն է հայտնվելու միջազգային հանրության «սև ցուցակում». սա ըստ էության Ադրբեջանին է մեկուսացման տանում, որովհետև դեպի Արցախ տարբեր քաղաքական գործիչների, գործարարների, լրագրողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի