Եթե շարունակեն ինձ դիկտատոր անվանել, ես էլ նրանց ֆաշիստ կանվանեմ. Էրդողանը սպառնում է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է եվրոպական լրատվամիջոցներում իրեն հասցեին վերջին շրջանում հաճախակի օգտագործվող «դիկտատոր» բնորոշմանը և իր՝ եվրոպական երկրներին «Ֆաշիստ» անվանելուն:
«CNNTurk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ քանի դեռ իր մասին դիկտատոր են ասում, ինքն էլ նրանց ֆաշիստ է անվանելու:
«Էրդողանին դիկտատոր անվանելու ազատությունը ունեք, իսկ Էրդողանը ֆաշիստ կամ նացիստ անվանելու ազատություն չունի՞: Կներեք իհարկե, բայց ես նրանց ֆաշիստ եմ անվանելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ինձ դիկտատոր կանվանեն:
Այս պահին իմ երկրում ո՞ր մի թերթն է դրանց ղեկավարության մասին այդպիսի վերնագրեր հրապարակում»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Էրդողանը Նիդերլանդներին և Գերմանիային նացիզմի մեջ մեղադրեց այն բանից հետո, երբ այդ երկրներում չթույլատրվեց, որ Թուրքիայի նախարարները նախընտարական քարոզչություն իրականացնեն, ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի համար:
Աղբյուր` Ermenihaber.am