19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստեփանակերտում ակտիվ հանդիպումների մեջ են նաև բելգիացի խորհրդարանականները /ֆոտո/

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Արցախում արտասահմանցի բլոգերների՝ միջազգային ֆորումին մասնակցությանը զուգահեռ Ստեփանակերտում ակտիվ հանդիպումների մեջ են նաև բելգիացի խորհրդարանականները: Եթե Ադրբեջանը շարունակի «սև ցուցակների» քաղաքականությունը, վերջում ինքն է հայտնվելու միջազգային հանրության «սև ցուցակում». սա ըստ էության Ադրբեջանին է մեկուսացման տանում, որովհետև դեպի Արցախ տարբեր քաղաքական գործիչների, գործարարների, լրագրողների […]

Գարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը պատրիարքական ընտրությունների վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը: Փայլանը հայցադիմումի մեջ նշել է, որ 23-ը 11-ի հարաբերակցությամբ մարտի 15-ին կայացած ընտրություններում Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոս Բեքչյանը: Իսկ ընտրությունները կայացել  են 1863 թվականին ընդունված […]

Արթուր Աղաբեկյանը ազատվեց Արցախի փոխվարչապետի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։ Այս մասին  տեղեկանում  ենք Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից: Նկատենք, որ Արթուր Աղաբեկյանը դեռ անցյալ տարի էր հայտարարել, որ պատրաստվում է լքել պաշտոնը ցանկություն հայտնելով կյանքի կոչել մասնավոր ծրագրեր, որոնց առաջխաղացմանը զբաղվածությունը, […]

ԱՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Մարտի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 140 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականցնել մարտական դիրքերի հուսալի […]

«Պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է նոր տարածքներ կորցնել». ՌԴ գեներալի հայտարարությունը

Բաքվում է գտնվում Ռուսաստանի նախկին առաջին փոխարտգործնախարար, Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահ,ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրենի,ՌԴ հերոս, ՌԴ բանակի գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, ով հարցազրույց է տվել ադրբեջանական կայքերից մեկին և մի քանի ուշագրավ հայտատարություններ արել: Տրուբնիկովը նախազգուշացրել է ադրբեջանցիներին,որ եթե Արցախում կրկին պատերազմ սանձազերծեն,ապա կարող են նոր տարածքներ կորցնել: Ռուսաստանցի դիվանագետը նաև հիշեցրել […]

Երբ Մոսկվան Ալիեւին կհուշի սկսել լայնածավալ հարձակում. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: -Պարոն Շահնազարյան, նախընտրական քարոզարշավի այս թեժ հանգրվանում նոր զարգացումներ են, «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահը կարող է իրապես իրավիճակ բեկել, իրավիճակ փոխել, Ձեր ընդհանուր տպավորությունները՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: -Ես իսկապես ցնցված եմ Արթուր Սարգսյանի մահով, այն կարող է իսկապես իրավիճակ փոխել՝ բացասական […]

Ամենահետաքրքիր պարադոքսը

Ամենահետաքրքիր պարադոքսներից. Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր թիմը ազատագրել է Արցախը եւ իր պաշտոնավարման ընթացքում 12 հազար քառակուսի կիլոմետրով ավելացրել հայկական վերհասկողության տակ գտնվող տարածքը: Բայց դաշնակները մեզ ասում են «հող տվող», «պարտվողական», «ապազգային»: Իրենք հայոց պատմության մեջ եղել են ամենամեծ հող տվողը, զինաթափելով ժողովրդին երիտթուրքերի առաջ, տալով Կարսը ու Նախիջեւանը, եւ, ի վերջո, անկախությունը: Բայց […]

Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը հետ է կանչվել

Թուրքական «Gerçekgündem» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Անկարայում Բուլղարիայի դեսպան Նադեժդա Նեյսկին հետ է կանչվել։ Պաշտոնական Սոֆիայի կողմից արված մեկտողանոց հայտարարության մեջ նշվել է, որ դեսպանը խորհրդակցությունների համար է կանչվում Բուլղարիա։   Ըստ աղբյուրի՝ բուլղարական կողմին զայրացրել է այն փաստը, որ Թուրքիան փորձում է միջամտել մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մանավորապես, Թուրքիայի նախարարներից մեկը կոչ է […]

Իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելացել է․ իրանագետ /տեսանյութ/

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբու լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը նշեց, որ այս տարվա մարտ-ապրիլ սպասվում է 25-30 հազար իրանցի զբոսաշրջիկի այց Հայաստան։ Նա նշեց նաեւ, որ վերջին տարիներին Նովրուզի օրերին եւ ոչ միայն, բարձրացել է իրանցի զբոսաշրջիկների այցերի թիվը Հայաստան։ «Երկու բան է նպաստում իրանցի զբոսաշրջիկների աճին՝  2016 թվականին Իրանի և Հայաստանի միջև վիզային […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի