21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իսրայելը քննադատել է նացիզմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները

Իսրայելը  քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Նիդերլանդներին  և Գերմանիային  նացիզմի մեջ մեղադրելու համար: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի՝ Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Էմմանուել Նախշոնը, անդրադառնալով վերանշյալ թեմային ասել է, որ նման համեմատությունները  տեղին չեն:    «Իսրայելը դեմ է ցանկացած բանի, ինչը կարող է հրեաների ցեղասպանության  հիշատակը  արժեզրկել և պարզեցնել»,-ասել է Նախշոնը:   Հիշեցնենք, որ Էրդողանը […]

Գաթայի փառատոն. ուխտագնացություն Ջավախք /ֆոտո/

2017թ.-ի մարտի 22-ին՝ Միջինքի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշվեց արդեն ավանդական դարձած գաթայի փառատոնը, ինչի կապակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Ջավախք շուրջ 50 երիտասարդների համար` Երևանից և Գյումրիից: Ուխտագնացների թվում էին լրագրողներ, հյուրեր ՀՀ սփյուռքի նախարարությունից, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եվ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, «Խնուս» մշակութային հիմնադրամից, Շիրակի Մ. Նալբանդյանի […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին /տեսանյութ/

Մարտի 24-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին: Հանդիպմանը քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Գերմանիան թույլ չի տալիս հակատանկային համակարգեր վաճառել Թուրքիային

Գերմանիան կրկին արգելել է Թուրքիային ռազմամթերք վաճառել: Թուրքական «AHaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս անգամ արգելք է սահմանվել դեպի Թուրքիա հակատանկային համակարգերի արտահանման համար: Աղբյուրի համաձայն՝ «Իսլամական պետություն» դեմ պայքարում «Leopard» տեսակի 10 թուրքական տանկեր լուրջ վնասներ էին կրել, ինչից հետո Թուրքիան այդ տանկերի համար պաշտպանական համակարգեր գնելու նպատակով դիմել էր գերմանական «Rheinmetall» ընկերությանը: «Rheinmetall»-ի գլխավոր տնօրեն […]

Ադրբեջանը պարտվում է

Օգտատեր Վահագն Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար: Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս […]

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ուղիղ նավոդկայով կխփեն Ստեփանակերտին. Իրավունք

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, կուսակցության ցուցակի վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը, կուսակցության պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին արցախյան խնդրի մասին: Տեր-Պետրոսյանի հայտարարությունը բանախոսների համար անընդունելի է: «Իսրայելը պատերազմական պայմաններում նոր տեխնոլոգիաներ է արտահանում»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը: Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ խաղաղություն հիմա ունենք, ու […]

5 բալանոց երկրաշարժ

Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 24-ին 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.510 և արևելյան երկայնության 43.880աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալքալաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 5 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն: Մյուֆթյուօղլուն իր մտահոգությունն է հայտնել նախօրեին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Հաթայի նահանգում Սիրիայի քրդական ուժերի հսկողության տակ գտնվող շրջանից բացված կրակի հետևանքով մահացել է թուրք զինծառայող:  Հայտնի է, որ […]

Սա ոչ թե սառեցված, այլ դանդաղ շիկացող հակամարտություն է․ նախկին համանախագահ /տեսանյութ/

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է փորձեն հետաքրքրել գերտերություններին, առավել ուշադիր աշխատել խաղաղության վրա, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն. «Կողմերը պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին, որ իրենք իրոք պատրաստ են աշխատել խաղաղ կարգավորման վրա»: Քավանոյի խոսքով, այժմ նման ազդանշան ուղարկելու լավագույն ժամանակն է, քանի դեռ ամերիկյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի