26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շվեյցարիան անհանգստացած է թուրքական հետախուզական ծառայության գործունեությամբ

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրքհալթերը անհանգստացած է, որ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմադրական հանրաքվեից առաջ այդ երկրի հատուկ ծառայությունները անօրինական ճանապարհով կարող են հետևել Շվեյցարիայում բնակվող թուրքերին:  Ըստ «Sputnik»  լրատվամիջոցի թուրքական ծառայության` Բուրքհալթերն այս հարցի վերաբերյալ իր մտահոգություններն հայտնել է Թուրքիայի  արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Վերջինիս հետ հանդիպման ժամանակ շվեյցարիացի նախարարը հայտնել է, որ Շվեյցարիան ուշադրությամբ ուսումնասիրելու է իր տարածքում ապօրինի իրականացվող հետախուզական գործունեությունները:

Ըստ Բուրքհալթերի՝ խոսքի ազատությունը Շվեյցարիայի կողմից ճանաչված համամարդկային արժեք է, և այդ ազատությունը պետք է տարածվի նաև Շվեյցարիայում ապրող թուրք քաղաքացիների վրա, անկախ այն բանից, թե որտեղ են նրանք քվեարկելու՝ Շվեյցարիայում, թե Թուրքիայում:

Արտգործնախարարը նաև խոսել է Թուրքիայում 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության և դրա հետևանքով ստեղծված ծանր դրության  մասին:

Նա նշել է, որ հայտարարված ատակարգ դրությունը չպետք է խոչընդոտի, որ Թուրքիայի կյանքի կոչի մարդու իրավունքների հարցում ստանձնած պարտականությունները:

Աղբյուրը նշում է, որ Շվեյցարիայում այս պահի դրությամբ ապրում է  68 հազար թուրք:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ