27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը` Սերժ Սարգսյանին

«Ես գտնում եմ, որ այսօր քանի որ մենք գնում ենք նոր իշխանություն ձևավորելու սահմանդարականությամբ մեզ տրված իրավունքների շրջանակում, ըստ էության, ապացուցում ենք, որ իշխանությունը պիտի փոխնի: Երկար տարիներ իշխանության ղեկին գտնվող համակարգը լճանում է, մտածում են, որ միայն իրենք են ճիշտ, վատ բաները չեն տեսնում, և սրա արդյունքում երկիրը գտնվում է այս իրավիճակում»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջատար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արձագանքելով նախագահ Սերժ Սարգսյանի` Արցախում արած հայտարարությանը, թե ՀՀԿ-ն է այն ուժը, որ կարող է լուծել Արցախի անվտանգության հարցը:

Նախագահը մասնավորապես նշել է. «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»։

Ըստ Սեյրան Օհանյանի` դա խոսում է այն մասին, որ այսօր իշխանության եկած ցանկացած ուժ կարող է անվտանգության խնդիրը լուծել: «Հայկական բանակը կայացած կառույց է, և ես հպարտանում եմ դրանով, և ոչ ոք չի կարող ասել, որ ինքն է ձևավորել, սարքել հայկական բանակը, ինչպես ասվել է մերթ ընդ մերթ, բոլորս էլ մեր դերն ունեցել ենք, և յուրաքանչյուրը հպարտանում է, թե ինքն ինչ է արել: Ես երկար տարիներ եղել եմ բանակի ղեկին և գործընկերներիս կատարածը շարունակել: Շատ բաներ եմ արել ընդ որում սպառազնության և ռազամական նոր տեխնիկայի ձեռքբերման համար: Զինված ուժերը պարտավոր են լինել ապաքաղաքական ու չընդգրկվեն քաղաքական գործընթացների մեջ»,-հավելեց Ս. Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ