20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին այլընտրանք չկա․ Սերժ Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարելի է լուծել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Այդ մասին ռուսական Известия-ին ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ադրբեջանի նոր ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ՝ 2016-ի ապրիլին, զգալի վնաս հասցրեց բանակցային գործընթացին եւ կողմերի միջեւ վստահությունը վերականգնելու, հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանն ուղղված ջանքերին»,- ասել է նա։ Սերժ Սարգսյանը նշել է, որ փետրվարին իրավիճակի […]

Արցախի ԱԳ նախարարը Հունաստանում ներկայացրել է շփման գծում տիրող իրադրությունը

Սույն թվականի մարտի 13-15 ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում է գտնվում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։ ԱԳՆ ղեկավարի այցը սկսվել է Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցի և մի շարք հայկական ուսումնական հաստատություններ, մասնավորապես, «Գալփաքյան» ու «Զավարյան» վարժարաններ այցելություններից, որտեղ նախարարը ծանոթացել […]

Թուրքիայի արտգործնախարարությունը 2 նոտա է հղել Հոլանդիային

Թուրքիայի և Հոլանդիայի միջև ծագած դիվանագիտական սկանդալը նոր թափ է ստանում: Ամստերդամի կողմից Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ընտանեկան ու սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Քայային երկրից արտաքսելուց հետո Հոլանդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը 3-րդ անգամ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Ըստ թուրքական «Haberler.com» կայքի Հոլանդիայի դեսպանության հավատարմատարին միանգամից 2 նոտա է հանձնվել: Առաջին նոտայով պաշտոնական Անկարան […]

Թուրքերը Հոլանդիայի դրոշի փոխարեն շփոթել և այրել են Ֆրանսիայի դրոշը

Թուրքիայի Սամսուն քաղաքում Հոլանդիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը: Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի երկրի տարածքում, որտեղ  սահամանդարական հանրաքվեի քարոզչության շրջանականերում նախատեսվում էր նախարարի հանդիպումը թուրքական համայնքի հետ: Թուրքական «Birgun» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ հավաքվել […]

ԼՂ հակամարտության սրացումը ձեռնտու չէ Ռուսաստանին

Ռուսաստանին ձեռնտու չէ ԼՂ հակամարտության սրացումը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի Զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Ռուսաստանը կմիջամտի, սակայն ռազմական  միջամտություն չի դիմի, մինչև այդ լոկալ հիմնախնդիրը չլուծվի։ «Ռուսաստանը միանշանակ կմիջամտի՝  փորձելով դադարեցնել գործողությունները, հրավիրել համանախագահների ուշադրությունը […]

Անկարգություններ Բաթումում․ մեքենաներ են այրվել /տեսանյութ/

Հանգստյան օրերին անհանգիստ է եղել Բաթումում։ Վարորդի եւ ճանապարհային ոստիկանի միջեւ կոնֆլիկտը վերածվել է իսկական քաոսի, արդյունքում՝ այրված ավտոմեքենաներ, ջարդված ապակիներ, վնասված մարդիկ։  Ոստիկանը կոնֆլիկտ է ունեցել տարեց վարորդի հետ, անցորդները կանգնել են վարորդի կողքին, ինչից հետո ոստիկանը օգնություն է կանչել։ Ոստիկանները 6 հոգու են ձերբակալել, ինչից հետո ոստիկանության գլխավոր շենքի մոտ են հավաքվել հարյուրավոր […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրաադրությանն առաջնագծում և շարունակում […]

Ստամբուլում ռուս ուղեւորներով ուղղաթիռի կործանման տեսանյութը հայտնվել է համացանցում /տեսանյութ/

Համացանցում է հայտնել Ստամբուլում ուղղաթիռի կործանման տեսանյութը։ Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ քաղաքացի-ուղեւորներով ուղղաթիռ էր կործանվել Ստամբուլում, ինչի հետեւանքով 7 հոգի մահացել էին՝ երկու օդաչուներն ու 5 ուղեւորները։  Ուղղաթիռը կործանվել է հեռուստաաշտարակի հետ բախման հետեւանքով։ 

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացել է պաշտպանել իր իրավունքը»

«Հայաստանը, շուրջ 29 տարի է, ներգրավված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործընթացում: Ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին նրանց դեմ կիրառվեց կոշտ ռազմական ուժ, ագրեսիա, այն իրավունքի դեմ, որը ամրագրված էր միջազգային փաստաթղթերում, սովետական օրենսդրությամբ, որի համաձայն ամեն ժողովուրդ կարող էր որոշել իր ճակատագիրը, ինքնորոշվել: Ցավոք, սակայն, այս իրավունքի իրացման ճանապարհին դրանց հակադրվեց ռազմական […]

Համանախագահներն Ադրբեջանում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռիչարդ Հոգլանդը (Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ժամանել են Ադրբեջան: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Նշվում է, որ համանախագահներն ու Կասպշիկն արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնենք, որ համանախագահները պատրաստվում են Հայաստան այցելել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի