22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂ հակամարտությունը պետք է բացառապես խաղաղ խաղաղ ճանապարհով կարգավորվի․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը կապ է պահպանում ԼՂ հակամարտության կողմերի հետ։ Այդ մասին, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին, ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը ԼՂ հարցում, որն է՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելը»,- ասել է Զախարովան։

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում […]

Գարո Փայլանը դիմելու է եվրադատարան

Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է պատգամավոր Գարո Փայլանի հայցը: Նա էլ որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավորն անհաջող որոշում է որակել Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից իր հայցի մերժումը: «Երանի երկրիս որևէ դատարան այս հարցը լուծած լիներ. Ժողովրդավրարությունը հարվածի տակ դնող այդ որոշումը չեղյալ հայտարարեր: Բայց […]

Մերկելը պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված գերմանական պարբերականի թղթակցին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին: Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է,  որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի: Գերմանիայի կանցլերը կոչ է արել Թուրքիային հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը: Թուրքական «Sondakika» լրատվական կայքը, անդրադառնալով […]

ԼՂ հարցի կարգավորումը տարածաշրջանին կայունություն ու բարգավաճում կբերի․ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կայունություն և բարգավաճում կբերի Ադրբեջանին և տարածաշրջանին։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, գրում ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։

Միջազգային հանրությունը որևէ կասկած չունի, թե ով է խախտում հրադադարը. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մեծ աշխատանքներ ենք տանում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և այլ մակարդակներով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները դատապարտելու ուղղությամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում սահմանային գոտում իրավիճակի լարմանը: «Մենք տարածել ենք Եվրոպայի խորհրդի համապատասխան հայտարարություն, աշխատանքներ ենք տանում, որպեսզի միջազգային հանրությունը […]

Ադրբեջանի հերթական հորինվածքները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված: […]

Էրդողանը ԼՂ կարգավորման հարցով դիմում է Իսլամական աշխարհին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևը հանդիպել են Պակիստանում ընթացող «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Թուրքական «f5haber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև արցախյան հարցին: Էրդողանը, խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, նշել է, որ չնայած գագաթնաժողովը վերաբերում է տնտեսական համագործակցությանը, բայց միևնույն է հնարավոր չէ քաղաքականությունն անտեսել: Ըստ […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ձեռքի  հակատանկային, […]

Գերմանիայում պահանջում են արգելել Էրդողանի մուտքը

Գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորման առիթով եվրահանձնաժողովը Անկարային կոչ է արել հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին, իսկ գերմանացի պաշտոնյաները պահանջել են արգելել Էրդողանի ու նրա մերձավորների մուտքը ԳԵրմանիա: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը «Die Welt»-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Անհրաժեշտ է, որ Թուրքիան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի