27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

ԼՂ կարգավորումը վտանգավոր փուլ կարող է թեւակոխել

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ նշեց, որ իրավիճակն այժմ անհանգիստ է։

«Իրավիճակը շփման գծում լարված է: Այժմ գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ չկոնսոլիդացվելը, Ադրբեջանի սադրիչ գործողություններին միասնական արձագանք չտալը, դրանք կանխարգելելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելը, որևէ կերպ չեն բացառում սրացման թևակոխումն այլ փուլի»,- ասաց նա:

Բանախոսի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից մշտապես շահարկվող թեզը, որ Հայաստանը փորձում է կառչել ստատուս քվոյից, ՀՀ նախագահի կողմից ծավալուն հակադարձվեց:

«Երբ իրավիճակի սրություն կա, մարդկային զոհեր կան, կյանքի վտանգ, քաղաքակիրթ բանակցություններ վարելը, ակնկալելը վստահության էլեմենտի աճ՝ որևէ կերպ բնական չէ: Հստակ դրվեց, որ ապրիլյան պատերազմով, ներկա սրացումով Ադրբեջանը հետ է մղում քաղաքական բանակցային գործընթաց կոչվածը: Հստակ դրվեց, որ եթե Ադրբեջանը ստատուս քվոն ուզում է փոխել, պիտի ճանաչի Ղարաբաղի անկախությունը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ