19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանում սա ձեռքբերում են համարում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքո գործող «փորձագիտական» շրջանակները տարբեր ֆորմատով հրապարակային ելույթներում ընդգծում են, որ վերջին մի քանի օրերին, շփման գծում տեղի ունեցած միջադեպերից հետո, ադրբեջանական կողմը տարածքային կորուստներ չունի: Փաստորեն, ձախողված օպերացիաներից, մարտադաշտում թողած 5 դիակներից հետո, Ադրբեջանում հաղթանակ են համարում այն է հանգամանքը, որ այդքանից հետո տարածքային կորուստներ չունեն: Տիգրան Աբրահամյան

Սումգաիթյան ջարդերի դրական կողմը. սոցիոլոգը բացահայտում է/տեսանյութ/

«Սումգայիթը, որպես պատասխան Ղարաբաղի անկախության նպաստավոր գործոն էր, մի խումբ մարդկանց համար իշխանությունը պահելու համար»,-այսօր՝ փետրվարի 28-ին «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ նկատեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ չի լինում երևույթ, որը պատմության մեջ միայն բացասական է արտահայտվում.«Երբ Ադրբեջանում սկսեցին էթնիկական զտումները՝ հայաթափությունը, այդ ժամանակ մեզ մոտ ադրբեջանաթափությունը սկսվեց:Արևելքում՝ Մասիսի շրջանում ադրբեջանացվում էր:Հյուսիսում՝ Ամասիայից […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրադրության սրմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերեշն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության սրմամբ, ինչպես նաեւ հակամարտող կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: Այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ТАСС գործակալությունը։ «Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով բախումների մասին ստացած վերջին լուրերով։ ՄԱԿ-ի գլխավոր […]

Մինչ օրս չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները․ Ուորլիք

Միջազգային միջնորդներին անհրաժեշտ է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարը, «Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը. «Անհրաժեշտ է հարգել հրադադարը, անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաեւ բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են […]

Սա վերջին պատերազմն է լինելու. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Մարտական խաչի ասպես Վահան Բադասյանը: -Պարոն Բադասյան, Դավիթ Բաբայանը մեկնաբանել էր հարձակման փորձը՝ պատճառներից մեկը նշելով այն, որ ադրբեջանական ներքաղաքական վերջին զարգացումներն են խթանում հանցավոր կեցվածքի դրսեւորմանը։ Մասնավորապես նա նշել էր, որ Ալիեւն իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահը, ինչը ժողովրդի մոտ առաջացրել է դժգոհութուն, եւ շատերը սա խայտառակություն են բնորոշում։ […]

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է իբր հայկական կողմի իրականացրած դիվերսիան

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ փետրվարի 24-ի լույս 25 գիշերը Արցախ-Ադրբեջան շփման գծի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն գործողությունները վերագրելով հայկական կողմին: Հայտարարության մեջ դատապարտվում է հայկական կողմի` իբրև ծանր հրետանու կիրառմամբ ադրբեջանական դիրքերի վրա  իրականացրած հարձակումը: Թուրքիան ցավակցություն է հայտնել բախման հետևանքով սպանված ադրբեջանցի զինծառայողների համար, վիրավորներին շուտափույթ ապաքինում […]

Հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկելԱրցախի (Լեռնային Ղարաբաղի)  պաշտպանության բանակի դիրքերի վրա, որը չեզոքացվել էարցախյան ստորաբաժանումների ջանքերով։ Տեղի ունեցածը 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է։ Ինչպես և անցյալտարվա ապրիլին, դրան նախորդեցին ադրբեջանական կողմի սիստեմատիկ և նպատակայինքայլերը՝ ուղղված լարվածության փուլ առ փուլ թեժացմանը։ Ս․թ […]

Ադրբեջանը վերջապես հրապարակեց

Երկար լռությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես տվեց երկու օր առաջ անհաջող դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված ազերի ասկյարների անունները…Դրանք են՝ Աղշին Աբդուլաևը,Շահլար Նազարովը,Թուրալ Հաշիմլին,Զուլֆի Գադիմովը,Զաքիր Ջաֆարովը… Ինչպես և սպասվում էր,Զաքիր Հասանովի գերատեսչությունն այս օրերի ընթացքում փնտրտուք մեջ էր…Որոշում էին,թե ում անունները տալ,իսկ ումը դեռ թաքուն պահել…Ադրբեջանի ՊՆ-ն ստիպված պետք է հինգ լեշացած ասկյարի անուն տար,քանի որ […]

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը աբխազական երկաթուղու բացման մասին խոսք չի եղել․ Քալաձե

Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ աբխազական երկաթուղու բացման մասին խոսք անգամ չի եղել։ Այդ մասին ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն՝ պատասխանելով վրացական ընդդիմության մեղադրանքներին, գրում է apsny.ge-ն։ Ընդդիմությունը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետի այցը Վրաստան վերաբերել է հենց երկաթուղու աբխազական հատվածի բացմանը։ «Ընդդիմությունը շատ բան է ասում ու շատ է ստում։ Այդ մասին […]

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով․ Իրանի ԱԳՆ

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով։ Այդ մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին։ Նա Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածության եւ երկխոսության եւ բանակցությունների ուղիով իրադրության կայունացման կոչ է արել, գրում է իրանական ИРНА-ն։ Նա նաեւ կոչ է արել հակամարտության կարգավորման համար պատասխանատու միջազգային կազմակերպություններին կատարել իրենց պարտավորությունները՝ հակամարտությանը վերջ դնելու համար: ԱԳՆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի