14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Մարտի 3-ին եւ լույս 4-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  շուրջ 380 կրակոց:

Արցախի  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե առաջնային գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ Դ-44 տիպի հրանոթ եւ 60 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 9 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ