12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Թուրքերը Հոլանդիայի դրոշի փոխարեն շփոթել և այրել են Ֆրանսիայի դրոշը

Թուրքիայի Սամսուն քաղաքում Հոլանդիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը:

Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի երկրի տարածքում, որտեղ  սահամանդարական հանրաքվեի քարոզչության շրջանականերում նախատեսվում էր նախարարի հանդիպումը թուրքական համայնքի հետ:

Թուրքական «Birgun» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Սամսունի կենտրոնում, երգել Թուրքիայի հիմնը և հանդիսավոր կերպով վառել «Հոլանդիայի դրոշը»: Սակայն, ինչպես նշում է կայքը, նկարներից և տեսանյութից պարզ է դառնում, որ ցուցարարները շփոթել են գույներով իրար նման Հոլանդիայի և Ֆրանսիայի դրոշները (երկու դրոշներում էլ առկա են կարմիր, սպիտակ և կապույտ գույները):

Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք գրանցվել էր նաև 2014 թվականի ապրիլի 25-ին Իգդիրում, երբ մի խումբ թուրքեր  Հայաստանի դեմ ցույցի ժամանակ հայկական եռագույնի փոխարեն այրել էին Կոլումբիայի դրոշը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ